
Արմինֆո. «Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին արդեն ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մաքսատանը և հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու, ինչը ժամանակատար և ծախսատար գործընթաց էր: Նման ընթացակարգը խոչընդոտում էր նաև փոստային փոխադրումների ծավալների աճին և ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Այսօր քաղաքացին հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում, դրանք վճարում և առաքանին ստանում է մոտակա փոստային մասնաճյուղից: Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն, ապահովել հաշվետվությունների ավտոմատ ձևավորում, կիրառել տվյալների վերլուծության գործիքներ և իրականացնել ռիսկերի գնահատում:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

