Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 17-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 30,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 եվրո անվանական արժեքով, արժեկտրոնի 3.3% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB26ER2) բորսայում կշրջանառվեն AMRBB6 բորսայական հապավմամբ:
Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տվյալների, հուլիսի 26-ի դրությամբ բորսայում շրջանառվում են Ամերիաբանկի պարտատոմսերի 7 թողարկումները`երկու դրամային - 2,5 մլրդ դրամ ծավալով և չորս դոլարային - 45 մլն դոլար ընդըհանուր ծավալով և մեկ եվրոյով`3 մլն.եվրո ծավալով: Առաջին թողարկումը եղել է դոլարային` 15 մլն.դոլար ծավալով, թողարկված 2016-ի մարտի 25-ին, ընդգրկվելով ցուցակման թերթիկում 2016-ի հուլիսի-ին: Երկրորդ թողարկումը`դրամով, 1 մլրդ դրամ ծավալով, թողարկվել է 2016-ի նոյեմբերի 1-ին և ցուցակվել 2017 թվականի հունվարին: Երրորդ թողարկումը`դոլարային - 5 մլն.դոլար ծավալով, 2016-ի նոյեմբերի 21-ին, ցուցակվել է 2017-ի փետրվարի 8-ին: Չորրորդ թողարկումը եղել է դոլարային, 15 մլն.դոլար ծավալով, թողարկվել է 2017-ի փետրվարի 1-ին և ցուցակվել ապրիլի 20-ին: Այնուհետև, 2017-ի հուլիսի 13-ին տեղի է ունեցել հինգերորդ տրանշը, ՀՀ դրամով և 1,5 մլրդ դրամ ծավալով, որը ցուցակվել է հուլիսի 26-ին: մինչ այդ, 2017-ի մայիսի 24-ին թողարկվեց 10 մլն.դոլար ծավալով դոլարային տրանշը, որը ցուցակվեց օգոստոսի 29-ին և Ամերիաբանկի 6-րդ թողարկումն էր: Բոլոր 4 դոլարով և մեկ եվրոյով տրանշների շրջանառության ժամկետը սահմանված է`27 ամիս: Դրամով տրանշների համար համապատասխանաբար սահմանված են երկամյա և մեկամյա ժամկետներ: բոլոր թողարկումների արժեկտրոնային վճարները կատարվում են եռամսյակի կտրվածքով, բացառությամբ մեկամյա դրամով թողարկման, որով վճարները նախատեսված են կիսամյակի կտրվածքով: Դոլարով պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը մեկնարկից հետո 6.75%-ից իջել է մինչև 5,6%, իսկ ՀՀ դրամով պարտատոմսերինը`10.75%-ից մինչև 9%:
Ընդհանուր առմամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ շրջանառվում են 10 թողարկողների 23 դոլարային պարտատոմսերը, ընդ որում, 19 թողարկումներն իրականացրել են 7-րդ բանկերը`Արարատբանկ (5 թողարկում), Ամերիաբանկ (4), Արմսվիսբանկ (4), Անելիք Բանկ (3), Հայբիզնեսբանկ, Կոնվերս Բանկ և Յունիբանկ`մեկ դոլարային տրանշ: Բացի այդ, բորսայում շրջանառվում են եվրոյով 2 տրանշեր`Ամերիաբանկից և Արմսվիսբանկից: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%:-