Արմինֆո. Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործարկել է ակցիա, որը կընթանա մինչև դեկտեմբերի 30-ը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին Trasnfer քարտ է տրամադրվելու անվճար:
Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard՝ քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:
Ակցիան մանրամասն ներկայացված է հղումով, ttps://conversebank.am/hy/transfercardpromo/
Նշենք, որ Կոնվերս Բանկը դրամական փոխանցումներ է իրականացնում Converse Transfer, Unistream, Money Gram, Best համակարգերի միջոցով:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD: