Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 14:55
Ալեքսանդր Ավանեսով

Մաքսիմ Սոկոլով. Շարունակվում է աշխատանքը հայ-ռուսական համատեղ ավիաընկերության ստեղծման ուղղությամբ

Մաքսիմ Սոկոլով. Շարունակվում է աշխատանքը հայ-ռուսական համատեղ ավիաընկերության ստեղծման ուղղությամբ

Արմինֆո. Հայ-ռուսական համատեղ ավիաընկերության ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է,  ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

 

Նրա ասելով, աշխատանք է տարվում ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության և Հայաստանի կառավարության գծով: Քննարկվում են, մասնավորապես, ապագա ավիաընկերության մոդելները, որն ապահովի ստեղծվող կառույցի եկամտաբերությունը: Ի սկզբանե նախատեսվում էր ավիաընկերություն ստեղծել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ՚ ԲԸ նոր SSJ100  ինքնաթիռների լիզինգի ներգրավմամբ, որոնք տարբերվում են հուսալիույթյամբ և հարմարավետությամբ: Սակայն լիզինգի գործարքն առայժմ բավականին թանկ արժե: Հաշվի առնելով ոչ բավականաչափ ուղևորահոսքը` դժվար կլինի ապահովել ինքնաթիռների նոր պարկով ավիաընկերության շահութաբերությունը: Այդ պատճառով, այժմ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ՚ ԲԸ հետ քննարկվում է արդեն օգտգագործված օդանավերի ներգրավման հարցը, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել այդ ավիաընկերության շահութաբերությունը: Ռուսաստանի նախարարի ասելով, այժմ քննարկվում է ինանքնաթիռների ձեռք բերման սխեման: «Գլխավորն այն է, որ աշխատանքը չի ընդհատվել, այն շարունակվում է Եվ մեր արտադրողը, և հայկական կողմը որոնում են այդ նախագծի իրագործման փոխընդուների լուծումներ՚, - ասել է Մաքսիմ Սոկոլովը:

 

Հիշեցնենք, որ համատեղ ավիաընկերություն ստեղծելու մտադրության մասին ավելի վաղ լրագրողներին հաղորդել էր Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա այցի շրջանակում քննարկվել էին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ՚ ԲԸ և «ՆՊՖ Սոգլասիե՚ ԲԸ համատեղ նախագծին առնչվող միջոցառումները` նպատակուղղված հայկական ազգային օպերատորի` օդային փոխադրումների շուկա դուրս բերմանը` SSJ100 ինքնաթիռների կիրառմամբ: Մասնավորապես, ստեղծվել է նախագծի գծով համատեղ աշխատանքային խումբ` երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցույթյամբ, ձևավորվում են պարամետրերի և մասնակցության պայմանների տարբերակներ, ինչպես նաև մշակվել է նախագծի իրագործման ճանապարհային քարտեզ, նշել են ռուսական գերատեսչությունում: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ՚ ԲԸ ավիաընկերույթյան հետ բանակցություններ են վարվում, սակայն խոսքը վերաբերում է ոչ թե ազգային ավիափոխադրողի, այլ համատեղ ավիաընկերության ստեղծմանը՚, - ասել է Մարտիրոսյանը: Նա դժվարացել է նշել, թե ինչպիսին կլինի կողմերի բաժնեմասային մասնակցությունը նոր ընկերույթյունում, ընդգծելով, որ բոլոր հարցերը դեռ քննարկման փուլում են:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000