Արմինֆո. Ռուսաստանի տնտեսության զգալի աշխուժացումը և աճը բարենպաստ ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա: «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» խորագրով կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս դանդաղ և ցածր աճի երկարաձգված գործընթացից:
«Խոսքը գնում է ոչ միայն տրանսֆերտների աճի, այլ նաև ներդրումների ավելացման հնարավորության մասին, իսկ արդյունքում ավելանում են աշխատատեղերը և բնակչության եկամուտները»: Այդ հնարավորությունները կարող են բազմապատկվել, արդյունավետորեն կիրառելով Եվրասիական տնտեսական միության երկրների մրցակցային առավելությունները», - ասել է փորձագետը, հավելելով, որ դեռևս պահպանվում են դժվարությունները ԵԱՏՄ երկրների միջև փոխգործակցության մեջ:
Որպես նրա խոսքերի ապացույց, նա մատնանշել է վիճակագրական ցուցանիշները: Այսպես, ըստ փորձագետի, 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է գործարար ակտիվության 5,1% աճ, սակայն, նույն ժամանակահատվածում նկատվել են նաև բացասական միտումներ Հայաստանի տնտեսությունում`դիտվում է շինարարության, գյուղատնտեսական արտադրության : «Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականների, բարձր տնտեսական ակտիվությունը տարվա առաջին ութ ամիսների ընթացքում, ինչպես նաև ապագա միտումները թույլ են տալիս հաշվարկել, որ 2017 թվականը Հայաստանը կեզրափակի 4-4,8% տնտեսական աճով», - ասել է նա: Ըստ Մանասերյանի, արագորեն աճում է արտաքին առևտրի շրջանառությունը Հայաստանում`առաջին ինն ամիսներին այս ցուցանիշն աճել է 21.7%, ընդ որում, ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կազմել է 19.1%, իսկ ներմուծումն աճել է 23,2%:
«Դժվար է գտնել ընդհանուր եզրեր պետությունների հատվածում, որոնք չունեն փոխլրացում` արտադրական շղթայի առումով: Օրինակ, Հայաստանը և Ղրղզստանը կապված չեն շղթայով: Սակայն, այսօր ակտիվորեն զարգանում է Հայաստանի և Բելառուսի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների միջև մրցակցությունը Ղազախստանի և Ղրղզստանի շուկաների համար: Միևնույն ժամանակ, նշված մրցակցությունը կկրճատվի, հաշվի առնելով, որ հայկական նիշան արտադրական համալիրների բարձր տեխնոլոգիական սպասարկումն է: Կանխատեսվում է նաև Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը, քանի որ այնտեղ կա նման գործընթացների զարգացման պահանջարկ, ի տարբերություն Ղրղզստանի», - ընդգծել է նա:
Ըստ Մանասերյանի, կոոպերացիայի և համագործակցության համար հավասարապես կարևոր է ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի և Իրանի միջև, որը սպասարկում է նաև ԵԱՏՄ երկրներին: Նա հայտարարել է, որ շատ ռուսական ընկերությունները արդեն տրամադրված են ներդրումներ կատարել այդ գոտում, Ռուսաստանի գործարար շրջանակները շահագրգռված են մասնակցելու այդ գոտու աշխատանքներին, քանի որ այնտեղ ներուժ կարելի է տեսնել ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցությունում, այլև բազմակողմ հարաբերություններ, իրանական շուկայ դուրս գալու հնարավորությամբ: «Նշված համագործակցությանը նպաստում է ակտիվ առևտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի և Իրանի միջև: Հայաստանը տարվա առաջին ութ ամիսների ընթացքում արձանագրվել է դեպի Իրան է արտահանման աննախադեպ 11.2% աճ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս դանդաղ և ցածր աճի ձգձգված գործընթացից»,-եզրափակել է Մանասերյանը: Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական փորձագիտական ակումբի, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտությունների-վերլուծական ՀԿ և «Նորավանք» հիմնադրամի կողմից: