
Արմինֆո. Մինչև 2018 թիվը Հայաստան ռուսական գազի մատակարարումների ծավալները կավելանան մինչև 2,1 մլրդ խմ, հոկտեմբերի 24-ին Երևանում լրագրողներին հայտարարել է «Գազպրոմի՚ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ընկերության ղեկավարը նշում է 2017 թվականին Հայաստանում գազի սպառման աճի միտումը: Մասնավորապես, 2017 թվականի անցած ինն ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գազի մատակարարման ծավալները գերազանցել են ավելի քան 200 մլն խմ: «Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, քանի որ գազի և էլեկտրաէնրեգիայի սպառման աճը միշտ տնտեսական աճ է: Մենք վստահ ենք, որ մատակարարումների ծավալները տարեցտարի կաճեն՚, - հայտարարել է Միլլերը: Դրան զուգընթաց «Գազպրոմի՚ ղեկավարը նշել է «Գազպրոմին՚ պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից հայկական շուկա էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալի աճը: «Էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն ընթացիկ շրջանում կազմել է ավելի քան 700 մլն կՎտ/ժ, և 2017 թվականի արդյունքներով կգերազանցի 900 մլն կՎտ/ժ: Ընդհանուր առմամբ, դրանք շատ լավ ցուցանիշներ են, և, անկասկած, արտացոլվում են մեր «Գազպրոմ – Արմենիա՚ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների վրա՚, - նշել է Ալեքսեյ Միլլերը: «Գազպրոմի՚ վարչության նախագահը ընդգծել է, որ ընկերությունը սոցիալապես պատասխանատու ընկերություն է: Նա հիշեցրել է, որ «Գազպրոմ-Արմենիան՚ դպրոց է կառուցում Երևանում, որի բացումը նախատեսվում է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին:
RUB | 4.81 | 0.08 |
USD | 382.70 | -0.35 |
EUR | 445.50 | 0.70 |
GBP | 510.64 | 0.61 |
CAD | 273.77 | 0.61 |
JPY | 25.05 | 0.01 |
CNY | 53.87 | 0.09 |
CHF | 480.72 | -0.20 |

