Արմինֆո. Ավանդների տոկոսադրույքների նվազեցումն առաջիկա տարիներին - անխուսափելի միտում է, և բանկերը կսկսեն վարկեր առաջարկել ավելի մատչելի տոկոսադրույքներով: Հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսումով է հանդես եկել Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արման Բարսեղյանը:
«Բանկերը, որպես տնտեսության վարկատուներ, այսօր չունեն մեկ այլ այնպիսի տարբերակ չունեն, քան ավանդների տոկոսադրույքների նվազեցման միջոցով տնտեսության վարկավորումն ապաովել ավելի խոշոր չափերով», - պարզաբանել է նա: Միևնույն ժամանակ, մանրածախ բանկինգի ղեկավարը նշել է, որ, չնայած ներկայիս միտումներին, բանկի ավանդային պորտֆելը միջին հաշվով տարեկան 30% աճ է ցուցադրում: «Վերջին 2-3 տարիների ընթացքում մեր օրակարգում չի եղել ավանդների ներգրավման խնդիր», - ասել է նա:
Վարկերի տոկոսադրույքների առումով, Ա. Բարսեղյան կանխատեսել է. «Կարծում եմ, որ վարկերի տոկոսադրույքների իջեցման միտումն ավարտվել է, իսկ այժմ դուրս ենք գալիս կայունացման փուլ»: Նրա խոսքերով, վերջին ամիսներին տոկոսադրույքների իջեցումները կապված են որոշակի վարչական քայլերի հետ, ինչը հիմնավորվել է անցյալ տարի բանկերի կապիտալիզացիայի միջոցով: Սակայն Ա. Բարսեղյանը չի բացառում հետագայում տոկոսադրույքների որոշակի բարձրացում: Այս առումով նա նշել է. «Իջեցումը, որը տեղի է ունեցել, հավանաբար, արտացոլում են հիմնարար իրավիճակը, որովհետև կարծում եմ, որ տոկոսադրույքները նվազել են ավելի, քան պետք է նվազեին»:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դրամային վարկերի տոկոսադրույքները 2017-ի սեպտեմբերի 1-ին կազմել են 14.01% (նախորդ տարի`17.44%, դրամային ավանդներինը`9.42% (նախորդ տարի` 12.04%):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: