
Արմինֆո. Եվրասիական միության երկրները քննարկում են շաքարի ընդհանուր շուկայի ձևավորումը: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը, Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո:
Նրա խոսքով, ոլորտում ստեղծվել է բարդ իրավիճակ, ինչի մասին զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: «Հանձնարարել է անցկացնել ուսումնասիրություն այս թեմայով, ընդհանուր մոտեցումների տեսանկյունից, մասնավորապես, շաքարավազի արտադրության հումքի ներմուծման համար մեր ընդհանուր տարածքում», - ասել է Սարգսյանը:
Նրա խոսքերով, ներկայումս տեղի է ունենում եվրասիական շուկայի սեգմենտավորումը: ԵՏՀ ղեկավարը կարևորել է իրավիճակը կարգավորելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովի հավասար մրցակցություն և չխախտվեն շաքարավազ արտադրողների իրավունքները, որոնք օգտագործում երրորդ երկրներից ներմուծված հումք:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

