Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիան`Companion card վարկային քարտերի քարտապանների համար: 2017 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2018 թվականի ապրիլի 25-ն օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ`100 հազար ՀՀ դրամի չափով:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ – Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը`հՀիփոթեք, ավտովարկ, ապառիկ, սպառողական «Ունիվերսալ» վարկ`գույքային ապահովմամբ, սպառողական «Ունիվերսալ» վարկ`առանց գույքային ապահովման
Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի. 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդների և 400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդների: Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամի չափով: Ակցիայի յուրաքանրյուր ամսվա ավարտին (ակցիան տևում է 6 ամիս) յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում:
Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:
«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմանների և կանոնների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» 15-րդ թողարկման վերլուծական Տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Հայաստանի պլաստիկ շուկայի առաջատարը, ոչ թե միայն ակտիվ քարտերի քանակով (ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին`Visa և MasterCard քարտերով), այլ նաև գործարքների ծավալով, ինչպես ընդհանուր, այնպես էլ բանկոմատներով: Այսպես, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկն ուներ մոտ 313 հազար քարտ, որի ավելի քան 56%-ը կամ 175,6 հազարը եղել են Visa քարտեր, իսկ մնացած մոտ 44%-ը կամ 137.4 հազարը`MasterCardքարտեր: ՎՏԲ-Հայաստան Բանկի պլաստիկ քարտերով գործարքների ծավալը 2016-ին գերազանցել է 222 մլրդ դրամը (տարեկան աճը`5.7%), որից շուրջ 205 մլրդ դրամ կազմել են բանկոմատներով գործարքները (տարեկան աճը`7,4%): 2017 թվականի ապրիլի 1-ին բանկն ունեցել է 333 սեփական POS-թերմինալ և 157 բանկոմատ: ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ, թողարկում սպասարկում է VISA և MasterCard միջազգային քարտեր, ինչպես նաև տեղական ArCa քարտեր: Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: