Արմինֆո. Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։ Սուրեն Կարայանին ուղեկցել է Լիբանանի ծրագրավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը։
Նախագահ Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները` կոչ անելով ամրապնդել դրանք բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական ոլորտում։ «Լիբանանահայերը կարևոր դեր են խաղում Լիբանանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործումե, - ասել է նա: Լիբանանի նախագահը նաև կոչ է արել երկու երկրների գործարարներին ակտիվ համագործակցել միմյանց հետ:
Սուրեն Կարայանն իր հերթին ընգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը և ներդրումային հնարավորությունները։ «Հայկական պատվիրակությունը այսօր Լիբանանում է` նախարար Միշել Ֆարաոնի հրավերով, և մեր հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը Լիբանանի տնտեսական հաստատությունների մեր գործընկերների հետե, - հավելել է նախարար Կարայանը:
«Մենք համարում ենք, որ Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս հավուր պատշաճի իրացված չէ։ Նախարար Ֆարաոնի հետ մենք պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական համագործակցությունն այն ուղղություններով, որոնցում դեռ բավականին աշխատանք կա անելու։ Հայ և լիբանանցի գործարարների դերը հատկապես կարևոր է այս համագործակցությունը խթանելու գործումե, - ասել է նախարար Կարայանը և ներկայացրել Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությունն ու թիրախային շուկաներում առկա հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները:
![]() | 4.41 | 0.06 |
![]() | 403.24 | -0.19 |
![]() | 434.85 | 0.15 |
![]() | 507.28 | -0.68 |
![]() | 297.07 | 0.12 |
![]() | 27.92 | 0.06 |
![]() | 56.31 | -0.10 |
![]() | 460.85 | -1.11 |