Արմինֆո. Մոսկվայում այսօր իր աշխատանքն է սկսել «Եվրասիական ինտեգրում» ХII միջազգային խորհրդաժողովը, որի լիագումար նիստն ընթանում է «Եվրասիական ինտեգրում. լճացում, թե զարգացում» աներկիմաստ խորագրով: Խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրասիական զարգացման բանկի կողմից: Եվրասիական կառույցների պաշտոնական կարծիքի համաձայն՝ եվրասիական տնտեսական ինտեգրման առաջին փուլը, որը բնորոշվել է մի շարք ուղղություներում բեկումով, ավարտվել է: Ձևավորվել են միասնական մաքսային ծառայություն, ինստիտուտների զարգացած համակարգ և ընդհանուր աշխատաշուկա:
Այժմ Եվրասիական միությունը գտնվում է «հասունացման» ռազմավարական կարևոր ժամանակաշրջանի սկզբում, ինչը մեծ համբերատարություն ու քրտնաջան աշխատանք է պահանջում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովի ընթացքւոմ մասնակիցները կփորձեն գտնել հարցի պատասխանը՝ կարելի է արդյոք խոսել «Ինտեգրում 2.0»-ի մասին, այսինքն՝ առևտրի, ֆինանսների, ներդրումների ոլորտում ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվացման, արտաքին տնտեսական և հումանիտար համագործակցության մասին: Ինչպես ասել է ԵԱԶԲ ղեկավար Դմիտրի Պանկինը, տպավորություն է ստեղծվում, որ «մենք դեմ ենք առել պատի», և անհրաժեշտ է ինտեգրման հիմնարար սկզբունքնեի վերանայում:
Համաժողովի մասնակիցները կշոշափեն նաև այնպիսի առանցքային թեմաներ, ինչպես՝ ԵԱՏՄ ներքին պրոբլեմատիկան, Միության արտաքին տնտեսական ուղիները, ներդրումային նախագծերը ենթակառուցվածքի ոլորտում, ֆինանսական հատվածում:
ԵԱԶԲ հրապարակված հերթական զեկույցի համաձայն, 2016 թվականը չի կանգնեցրել փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների բացասական դինամիկան, սակայն այդ ցուցանիշների անկման տեմպերը ԵԱՏՄ երկրների համար զգալիորեն ավելի ցածր էին, քան՝ Միության սահմաններից դուրս:
Այնուամենայնիվ, զեկույցը առանձնացնում է այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, որի արտաքին առևտրի դինամիկան զգալի վերելք է ապրել: Այսպես՝ 2016 թ. Հայաստանի արտահանումը արժեքային առումով ավելացել է 20% -ով, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ` 53% -ով: Ռուսաստան արտահանումն ավելացել է 51%-ով, Ղազախստան `43%-ով, Բելառուս` 2.1 անգամ:
Նշենք, որ 2017 թ. նոյեմբերի սկզբին Եվրասիական զարգացման բանկի
ակտիվները կազմել են $ 3,344 մլն, ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմել է $2,857 մլն: Ընթացիկ ներդրումային պորտֆելի կառուցվախքում Հյաաստանին բաժին է ընկնում ներդրումների ընդամենը 1% , ավելի քիչ բաժին է ընկնում Ղրղըզստանին և Տաջիկստանին՝ 0,3%: Բելառուսին բաժին է ընկնում 17% , մինչդեռ Ռուսաստանին և Ղազախստանին`40%: Անկախ փորձագետների կարծիքով, այս ցուցանիշները վկայում են վերջում գտնվող երկրների թույլ արդյունաբերական ներուժի մասին, ինչի առնչությամբ ԵԱԶԲ փորձագետներն ավելի հաճախ են խոսում արդյունաբերական-կլաստերային ինտեգրման անհրաժեշտության մասին: