Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 13:09
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

Արմինֆո. Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը  պատրաստել է հատուկ առաջարկ  ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ`  0.5% բարձրացված տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունում, բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև "Աշնանային խնայողություններ" ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10% բարձրացրած տոկոսադրույքներ:

Աղբյուրի համաձայն, "Շահավետ" և "Պրոգրես" ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ավանդատուների համար հատուկ առաջարկի պայմանների մասին մանրամասն  տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Նշենք, որ Խնայողությունների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 31-ին: Այն պաշտոնական տոն է, ամրագրված է ՄԱԿ-ի դիրեկտիվով 1989 թվականին: 1924 թ.-ին, Միլանում, տեղի ունեցավ խնայողական բանկերի Առաջին միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին բանկերի ներկայացուցիչներ 29 երկրներից: Ի հիշատակ այդ իրադարձությանը հոկտեմբերի 31-ը որոշվեց հռչակել որպես Խնայողությունների միջազգային օր:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ժամկետային ավանդների պորտֆելով, որը կազմում է 93,5 մլրդ դրամ կամ 194,6 մլն դոլար, գտնվում է առաջատարների եռյակում: Դրանց կառուցվածքում ֆիզիկական անձանց միջոցները կազմում են 93%, նախորդ տարվա 88% համեմատ: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները նախորդ տարվա 44.1%-ից աճել են մինչև ներկայիս 47.4%-ը:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:  Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
18.02.2020
RUB7.51-0.06
USD478.95-0.10
EUR518.37-1.06
GBP622.40-2.23
CAD361.01-1.06
JPY43.660.06
CNY68.59-0.05
CHF488.330.35



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000