Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել մոնոպոլիստների հարցը, ինչը թույլ կտա լրացուցիչ մուտքեր ապահովել երկրի պետական բյուջե: Այդ մասին հոկտեմբերի 31-ին 2018 թ. երկրի պետական բյուջեի նախագծին նվիրված խրհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, անընդունելի է իրավիճակը, երբ նավթի վաճառքով զբաղվող երեք ընկերություն նավթամթերք է մատակարարում հանրապետության ներքին շուկա, և ոչ մի դրամ տարբերություն չկա վերջինիս գնի մեջ: Պատգամավորի կարծիքով, ակնհայտ է կամ գնային դավադրություն կամ մրցակցության բացակայություն:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր հերթին նշել է, որ խաղի կանոնները շուկայում պետք է հավասար լինեն բոլորի համար: Նրա խոսքով, մենաշնորհային դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտները պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարարը նշել է, որ 2017թ. հիմնական հարկատուները խոշոր ընկերություններն են, և դա տեղի է ունեցել հարկային ստուգումների զգալի կրճատման պայմաններում: Հայաստանի կառավարությունն իր հարկային քաղաքականությունը կիրականացնի՝ համաձայն օրենսդրության, քանի որ շատ լավ հասկանում է, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ բացասական ներգործությունը կհարվածի երկրի տնտեսությանը: Նախարարը նշել է, որ բողոքարկման հարթակը, որը գործում է, այդ թվում, վարչապետի հովանու ներքո, լավ է գործում:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մատնանշել է այն փաստը, որ չնայած հարկային օրենսդրության և վարչարարության զգալի դյուրացմանը, այնուամենայնիվ, դեռ կան սուբյեկտներ, որոնք խուսափում են հարկեր վճարելուց: «Օրինակ՝ «Մալաթիա» առևտրի կենտրոնում ստվերային շրջանառության զգալի ծավալներ են դիտվում: Մինչդեռ հարկեր պետք է վճարեն բոլորը՝ անկախ զբաղեցրած դիրքից»,- հայտարարել է նա: Նա ավելացրել է, որ հարկային ստուգումներ են իրականացվում՝ համապատասխան կազմակերպությունների ցանկի, որը հաստատվել է նախորդ տարի: Այդ ցանկում ներառվել են նաև հայտնի գործարար, «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները, և 2017 թ. բոլոր ստուգումները հարկային օրենսդրության լուրջ խախտումներ չեն հայտնաբերել: