Արմինֆո. Մանրամեծածախ առևտրի օբյեկտների սեփականատերերն անվճար հաշվապահությունից օգտվելու հնարավորություն ունեն, սակայն հրաժարվում են ընձեռված հնարավորությունից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունանը՝ մեկնաբանելով «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառների առևտրականների բողոքը խորհրդարանի մոտ, որտեղ ընթանում են ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները:
Վարդան Հարությոունյանի խոսքով, չի կարելի, հանրահավաքների հետևում թաքնվելով, հարկեր չվճարել: Նրա խոսքով, օրերս հանդիպում է տեղի ունեցել առևտրականների հետ, որտեղ նրանց մանրամասն բացատրվել է շրջանառության հարկի վճարման կարգը: «Նրանց առաջարկվել է նույնիսկ անվճար հաշվապահություն, բայց նրանք հրաժարվել են դրանից»,-հայտարարել է ՊԵԿ ղեկավարը՝ ավելացնելով նաև, որ կան ունևոր անձինք, ովքեր շահարկում են մարդկանց դժգհությունը՝ օգտվելով նրանց նյութական դժվար վիճակից:
Նշենք, որ այսօր ՀՀ խորհրդարանի շենքի մոտ ընթանում «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառների առևտրականների բողոքի ակցիան, ովքեր պահանջում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և ազատել իրենց ավելորդ թղթաբանական քաշքշուկից՝ համարելով այն լրացուցիչ հարկային բեռ: Ինչպես նշել են առևտրականները, հարկային ծառայության աշխատակիցները պահանջում են յուրաքանչյուր ներմուծված ապրանքի շարժի հետ կապված փաստաթուղթ ներկայացնել, ինչը, նրանց խոսքով, թղթաբանական քաշքշուկ է, և դա պահանջումկ է լրացուցիչ աշխատուժի ներգրավում:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

