Արմինֆո. Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են ոլորտի կարգավորման ստանդարտներին, երկրաբանական երևակումների և ընդերքի շահագործման գործնական խնդիրներին՝ «պատասխանատու ընդերքօգտագործման» հիմնարար սկզբունքների համատեքստում:
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքօգտագործման ոլորտում մեր երկրում իրականացված նորամուծությունները, մասնավորապես՝ ընդերքի շահագործման լիցենզիաների տրամադրման պայման հանդիսացող հանքի ապագործարկման նախագծի և համապատասխան ֆինանսական երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացի և Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման ու տեղեկությունների հասանելիությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը:
Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մեհդի Կարբասիանի, GFG Alliance միջազգային կորպորացիայի գործադիր նախագահ Սանջեև Գուպտայի հետ:
![]() | 4.47 | -0.07 |
![]() | 402.88 | 0.23 |
![]() | 438.70 | -0.79 |
![]() | 509.52 | 0.49 |
![]() | 297.81 | 1.90 |
![]() | 27.23 | -0.05 |
![]() | 56.42 | 0.02 |
![]() | 460.64 | 0.63 |