Արմինֆո. Հայաստանի Մետալուրգիական ոլորտում 2017 թվականի 9 ամիսներին ծավալներն աճել են 8.4%, նախորդ տարվա 5.8% անկման փոխարեն: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.5%, կազմելով 5004 տոննա: Միայն սեպտեմբերին արտադրվել է 517 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 2.5% ավելի է օգոստոսի ծավալից:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.5%, մինչև 8409 տոննա, իսկ միայն սեպտեմբերի աճը կազմել է 9.1%, մինչև 956 տոննա: Չզտած պղնձի արտադրությունը նվազել է 4.5%, մինչև 8697 տոննա, ամսական կտրվածքով աճը`0.5%, մինչև 842 տոննա: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 17.5%, մինչև 316.4 հազար տոննա, իսկ միայն սեպտեմբերին արտադրության ծավալը կազմել է 36.3 հազար տոննա, ամսական անկումը`1.9%:
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 9.7%, մինչև 24289 տոննա, իսկ միայն սեպտեմբերին կրճատվել է 25.5%, մինչև 5458 տոննա: Ալյումինի գլանվածքի արտադրության ծավալը կազմել է 541 տոննա, միայն սեպտեմբերին`93 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 44.7%, մինչև 7812.7, իսկ միայն սեպտեմբերին աճել է 17.5%, մինչև 1085.7 տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է տարեկան 17.5%, մինչև 7225 տոննա, իսկ միայն սեպտեմբերին`884 տոննա, անկումը`0.3%:
Մոլիբդենի բրիկետների արտադրության վերաբերյալ վիճակագրությունը բացակայում է, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամնակահատվածում ծավալը կազմել է 367 տոննա:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղներն արտահանվում են, հիմնականում` Եվրոպա և ԱՄՆ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի մետաղագործական արդյունաբերության արտադրության ծավալը կրճատվել է 11,1% -ով` 2015 թվականի 0.5% անկման դիմաց: Մասնավորապես, մոլիբդենի բրիկետների արտադրությունը կրճատվել է 50.9%-ով, ալյումինե գլանվածքինը` 47.7%-ով, պողպատե խողովակների արտադրությունը` 22,6%, ցինկի խտանյութինը` 30.3%-ով և ալյումինե փայլաթիթեղինը` 2.1%-ով: Ընդ որում, 2016 թվականին արձանագրվել է ֆերոմոլիբդենի արտադրության 16.9% աճ, չզտած պղնձի արտադրության 11.4% աճ, պղնձի խտանյութի արտադրության 23,1% աճ և մոլիբդենի խտանյութի արտադրության 2.1% աճ: