Արմինֆո. 2018 թվականի բյուջեի նախագծով ՀՀ կառավարության աշխատակազմի պահպանմանը և տարբեր ծրագրերի իրականացմանը կուղղվի 18,551 մլրդ դրամ, ինչը 4,4 մլրդ-ով ավելի է, քան 2017-ին:
Ինչպես ՀՀ խորհրդարանում կյացած բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարը Վահե Ստեփանյանը, բյուջեն ավելացումը պայմանավորված է միջազգային վարկային ծրագրերի շարունակությամբ, ինչպես նաև նախագահի աշխատակազմի որոշ ծախսերը կառավարությանը փոխանցելու անհրաժեշտոթյամբ: Այդ միջոցներից 5.234 մլրդ դրամ հատկացվել է պետական ապարատի պահպանմանը: Այս միջոցներով նախատեսվում է իրականացնել 33 ծրագիր:
Ինչպես Հայաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, Սահմանադրական դատարանի ապարատի պահպանմանը կհատկացվի 590 մլն դրամ, ՀՀ արդարադատության նախարարությանը`13.5 մլրդ դրամ, որով կիրականացվի 17 ծրագիր: Դրանցից 8,1 մլրդ դրամ ուղղվելու է քրեակատարողական համակարգին, իսկ դատական ակտերի կատարմանը հատկացվել է 1,4 մլրդ դրամ:
Գլխավոր դատախազության ապարատի պահպանմանը կհատկացվի 4.4 մլրդ դրամ, քննչական կոմիտեին`5,9 մլրդ, Դատական դեպարտամենտին`8.8 մլրդ.դրամ, Հանրային ծառայության կոմիտեին`471 մլն դրամ, Վերահսկիչ պալատին`1.1 մլրդ.դրամ, ԿԸՀ-ին`1.1 մլդ, իսկ օմբուդսմենի ապարատին`368 մլն դրամ: Ըստ Ջանջուղազյանի, նշված միջոցները բավարար են, որպեսզի այդ կառույցներն արդյունավետորեն կատարեն իրենց առջև դրված խնդիրները:
![]() | 6.73 | -0.10 |
![]() | 519.43 | -8.67 |
![]() | 617.91 | -10.58 |
![]() | 715.00 | -10.35 |
![]() | 412.74 | -8.12 |
![]() | 47.51 | -0.80 |
![]() | 79.36 | -1.17 |
![]() | 561.24 | -10.17 |