Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017 15:50
Մարիաննա Մկրտչյան

Սերժ Սարգսյան. Վրաստանը շատ լավ է կատարում ինչպես դրացիական, այնպես էլ իր այլ պարտավորությունները` ԵԱՏՄ երկրներ արտադրանք տարանցման տեսանկյունից

Սերժ Սարգսյան. Վրաստանը շատ լավ է կատարում ինչպես դրացիական, այնպես էլ իր այլ պարտավորությունները` ԵԱՏՄ երկրներ արտադրանք տարանցման տեսանկյունից

Արմինֆո. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճիշտ լինելու մասին կասկածելու հարկ չկա, արդյունքներն ինքնին խոսուն են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերիժ Սարգսյանը` bfm.ru-ի հետ հարցազրույցում:

 

Նրա ասելով, շատերը կասկածում էին այդ որոշման ճիշտ լինելուն, սակայն մեծամասնությունը` ոչ: «Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, առաջին արդյունքները տեսնում ենք: Նախ, 2016 թվականից սկսած տնտեսական իրավիճակը մեզ մոտ կայունացել է: Եղել է փոքր, սակայն , այնուամենայնիվ, աճ: Այս տարվա 8 ամսում մենք ունենք ՀՆԱ շուրջ 5 տոկոս աճ: Անցյալ տարի ունեցել ենք ինչպես Ռուսաստան,  այնպես էլ ԵԱՏՄ երկրների շուկաներ ապրանքների արտահանման մատակարարումների  աճ, և 2017 թվականի ութ ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 34 տոկոսից փոքր-ինչ ավելի աճ, երրորդ երկրների հետ ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ ապրանքաշրջանառությունն  ավելացել է ավելի քան 25 տոկոսով՚, - փաստել է Սարգսյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանի գուրծոնը կարող էր արգելակել Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի զարգացմանը, Հայաստանի ղեկավարը նշել է, որ եթե Երևանը վատ հարաբերույթյուններ ունենար Թբիլիսիի հետ, անշուշտ, կարող էր: «Բայց այդպիսի դեպքեր չեն եղել: Ներկայումս Հայաստանը հնարավորություն չունի առեւտրայիին հարաբերություններ (ԵԱՏՄ երկրների հետ) վարել այլ կերպ, քան Վրաստանով: Ի սկզբանե, այն մարդիկ, ովքեր զբաղվում էին եւ´ Մաքսային միության եւ´ Եվրասիական տնտեսական միության կազմավորման հարցերով, հավանաբար մտածում էին, որ դա մեծ խոչընդոտ է: Սակայն, հետագայում նրանք հասկացան, որ դա այդպես չէ: Իհարկե դա որոշ իմաստով կարող է  լինել տեխնիկական խոչընդոտ, սակայն այն կարելի է հաղթահարել: Առեւտրատնտեսական շրջանառությունը ցույց է տալիս, որ վրացական կողմը շատ լավ է կատարում իր ինչպես դրացիական, այնպես էլ  այլ պարտավորությունները: Հետեւաբար, իհարկե, խոչընդոտն այս դեպքում  որակապես այնքան էլ լավ վիճակում չգտնվող ճանապարհն է: Ես նկատի ունեմ լեռնային ճանապարհը. անձրեւներ, ձյուն եւ ամեն ինչ: Այժմ մենք մտածում ենք, թե ինչպես երկրորդ ճանապարհը ստեղծենք՚, - ասել է Հայաստանի ղեկավարը:

 

Նա նաև նշել է, որ Հայաստանը պարբերաբար բարձրացնում է Ռուսաստան արտադրանք հասցնելը հեշտացնելու հարցը: «Մեզ հարկավոր է, մի կողմից, բարելավել անցակետերի աշխատանքը, մյուս կողմից, գտնել այդ արտադրանքը ռուսական շուկա հասցնելու այլընտրանքային ձևեր: Միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է, և ցանկացած աշխատանքի բարելավման համար ժամանակ է պետք՚, - եզրափակել է Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարին Վրաստան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են փոխադրամիջանցքի ստեղծման շուրջ, որն այլընտրանքային կլինի Վրաստանն ու Ռուսաստանը կապող Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի նկատմամբ: Իսկ արդեն մարտի 1-ին Հարավկովկասյան երկաթուղով Երևան ժամանեց  իջեցված սակագներով բեռների առաջին խմբաքանակը: «Վերին Լարսով՚  անցնող Ռազմավիրական ճանապարհը նախորդ դարի 90-ական թվականներից միակ ցամաքային ճանապարհն էր, որն ապահովում է կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Անցակետը պարբերաբար փակվում է ձմռանը` ձյան, գարնանը` սելավների հետևանքով:  «Վերին Լարսի՚ նկատմամբ այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության մասին Կարեն Կարապետյանը  խոսել է հունվարի 26-ին կառավարության նիստում: Որպես այլընտրանք, որը պահանջում է տարածաշրջանի երկրների քաղաքական որոշում, կարող են ծառայել այն ճանապարհները, որոնք Վրաստան  ու Ռուսաստանը կապում են Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունների գոտիներով: