Արմինֆո. 2017 թվականին հայտարարված 830-850 մլն դոլար ներդրումների 45%-ը կամ 376 մլն.դոլարն 8 ամիսներին արդեն հաջողվել է յուրացնել տնտեսությունում: Այս մասին նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ 2017 թվականին մեծ ներդրումներ են նախատեսվում հետևյալ ոլորտներում` էներգետիկա և բնական պաշարներ - $ 220,2 մլն, որից 71% -ը կամ $ 155,4 մլն-ն արդեն յուրացվել է, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտ - $ 119,5 մլն (8 ամիսներին յուրացվել է 35% -ը կամ $ 42 մլն), քաղաքաշինություն - $ 111.5 մլն (8 ամիսներին յուրացվել է 29% կամ $ 32 մլն), գյուղատնտեսություն - $ 101.3 մլն (22% կամ $ 22,6 մլն):
Ըստ վարչապետի, պետական ներդրումային ծրագրեր կիրականացվեն տարբեր պետական գերատեսչությունների կողմից, վարկային կամ դրամաշնորհային միջոցներով: Նախատեսված ներդրումների ծավալը կապահովվի նաև ծրագրերով, որոնք իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերով, որոնք ստացել են խորհրդատվական աջակցություն, հարկային, մաքսային և այլ արտոնություններ:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |