Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 10:19
Ալեքսանդր Ավանեսով

Համաշխարհային բանկը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար

Արմինֆո. «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրիե լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի և Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ՝ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ: Ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ և կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ և ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ:

Լրացուցիչ ներդրումները կներառեն ներտնտեսային համակարգի կառուցումը՝ Բաղրամյան-Նորակերտի նախատեսված ինքնահոս համակարգի համալրման համար, քանի որ գործող ներտնտեսային համակարգն ի վիճակի չէ հուսալիորեն ոռոգման ջուրն ուղղակիորեն հասցնել գյուղացիների հողատարածքներ: Ի սկզբանե, ֆինանսավորումը տրամադրվել էր միայն ինքնահոս կառույցի, ինչպես նաև մայր և միջտնտեսային ջրանցքների համար: Այսպիսով՝ ներտնտեսային համակարգի վերականգնումը կապահովի սկզբնական ներդրումների օգուտների լիարժեք իրացումը:

«Այս ներդրումը հիմնվում է ընթացիկ ծրագրով մինչ այժմ ձեռքբերված արդյունքների վրա: Բանկի միջամտությամբ կնվազի ջրի պակասի խնդիրը, որին բախվում են ֆերմերները, կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը և ժամանակին ապահովումը՝ իր հերթին տալով արտադրողականությունը բարձրացնելու հնարավորությունե,- ասել է Սիլվի Բոսութղոն, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենը,-«Բացի այդ, վերակառուցված ներտնտեսային համակարգը կնախագծվի՝ ֆերմերներին ընձեռելով ներտնտեսային տեխնոլոգիաների նոր, օրինակ՝ կաթիլային ոռոգման ընտրություն»:

Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգն ընդգրկում է մոտավորապես 5 կմ երկարությամբ սնուցող ջրանցքի շինարարություն, որը ջուրն ստանալու է Տկահան ջրանցքից (սկզբնաղբյուրը Սևանա լիճն է), և որը վերակառուցված ինքնահոս համակարգով ջուրը կհասցնի շուրջ 573 հա գյուղատնտեսական հողատարածքների՝ 635 ֆերմերների օգնելով իրենց խաղողի և պտղատու այգիների մշակման հարցում: Ջրանցքի շինարարությունից հետո երեք պոմպակայանները (Նորակերտ 1-2 և Բաղրամյան 1), որոնք սպառել են իրենց ծառայության ժամկետը, այլևս անհրաժեշտ չեն լինի:

Ծրագրի մյուս ձեռքբերումը Մեղրիի ինքնահոս համակարգի երեք լոտերի շինարարության ավարտն է: Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս համակարգի երկու լոտերի աշխատանքներն իրականացման ընթացքում են: Ընդ որում այդ երկուսն էլ փոփոխվեցին՝ Գողթ և Գառնի համայնքների բնակիչների մտահոգությունները փարատելու համար: Ակնկալվող վերջնարդյունքներից է տարեկան շուրջ 36.4 միլիոն կիլովատ ժամ (կՎժ) էլեկտրաէներգայի տնտեսումը, որը համարժեք է Հայաստանի ոռոգման ընդհանուր կարիքների շուրջ 30 տոկոսին: Ավարտվել է նաև ընտրված հեռացնող ջրանցքների վերականգնումը՝ ջրի կորուստը տարեկան շուրջ 23 միլիոն խորանարդ մետրով կրճատելու միջոցով՝ հանգեցնելով ջրթող ջրանցքների ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացման:

«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրիե լրացուցիչ ֆինանսավորումը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, փոփոխական սփրեդով ՎԶՄԲ (Վերակառուցման զարգացման միջազգային բանկ) վարկ է, որն ունի 14.5 տարվա արտոնյալ և 25 տարվա մարման ժամկետ:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին (Միջազգային զարգացման ընկերակցություն) անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ և ՎԶՄԲ ընդհանուր հանձնառություններն կազմել են 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.02.2020
RUB7.43-0.07
USD478.35-0.02
EUR517.050.36
GBP617.790.45
CAD360.80-0.23
JPY42.82-0.14
CNY68.13-0.18
CHF487.270.48



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000