Արմինֆո. Նոյեմբերի 16-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարելագործել և պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը:
Կառավարության ղեկավարը նշել է. «Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ «Գործարարությամբ զբաղվելըե 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև դեկտեմբերի 2-րդ կես համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև՝ ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ։
Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business 2018ե զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝ Իտալիայի (46-րդ տեղ) և Հունգարիայի (48-րդ տեղ) միջև:
Չնայած դիրքերի վատթարացմանը` Հայաստանն իր ցուցանիշները բարելավել է վարկանիշի որոշ չափանիշների գծով: Մասնավորապես, Համաշխարհային բանկի մասնագետները նշում են Հայայստանում արձանագրված առաջընթացը «բիզնեսի մեկնարկի՚, «շինարարության թույլտվության՚, «միացում էլեկտրացանցերին՚ և այլ ցուցանիշների գծով:
Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից (65-րդ տեղ), Ղրղըզստանից (75-րդ տեղ), Ուկրաինայից (80-րդ տեղ), Ուզբեկստանից (87-րդ տեղ) և Տաջիկստանից (128-րդ տեղ): Վրաստանը վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում է` 9-րդ տեղում, իսկ Ռուսաստանը` 35-րդ տեղում:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թվի սեպտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավարությունը խոստացել էր 10 կետով բարելավել դիրքերը Համաշխարհային բանկի վարկանշային աղյյուսակում: Համաշխարհային բանկի «Doing Business՚ վարկանշային աղյուսակում Հայաստանն զբաղեցրել էր 35-րդ տեղը 189 երկրների շրջանում՝ մեկ տարում բարձրանալով 3 աստիճանով: 2014 թվականին Հայաստանը 45-րդ տեղում էր, 2013-ին` 49-րդ:
Doing Business ամենամյա հետազոտությունը գնահատում է ձեռներեցության վարման «ընթացակարգային՚ հարմարավետությունը այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպես` Հայաստանում բիզնեսի գրանցումը, շինարարիության թույտվության տրամադրման դյուրինությունը, էլեկտրացանցերին միանալու դյուրինությունը, միջազգային առևտուր վարելու դյուրինությունը, հարկային վարչարարության որակը և այլն: Doing Business նախագիծը, որի իրագործումն սկսվել է 2002 թվականին, նվիրված է ազգային փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանն ու նորմատիվային ակտերի գնահատմանը, որոնք կարգավորում են նրանց գործունեությունը կյանքի ողջ ցիկլի ընթացքում: