
Արմինֆո. ԱՊՀ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում կենսաթոշակ ստանալու համար: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Արայիկ Պարոնյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նա հավելել է, որ այդ հնարավորությունից զրկված են այլ երկրների քաղաքացիները:
Նրա խոսքով, դա տարածվում է նաև երկքաղաքացիոթյուն ունեցող անձանց վրա, ԱՊՀ այն քաղաքացիների, ովքեր Հայաստանում ունեն կացության կարգավիճակ և կենսաթոշակ չեն ստանում այն երկրից, որի քաղաքացիներն են:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պարոնյանը, ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիներն ազատված են փաստաթղթային քաշքշուկներից, ստիպված չեն լինի դիմել տարբեր ատյանների: «ԱՊՀ անդամ երկրի քաղաքացին կարող է ներկայացնել աշխատանքային գրքույկը, որտեղ կլինի պատշաճ գրառում, որը վկայում նրա աշխատանքային գործունեության մասին մեկ այլ անդամ պետությունում»,-նշել է նա:-
RUB | 4.70 | 0.02 |
USD | 382.54 | 0.03 |
EUR | 443.29 | 0.11 |
GBP | 510.19 | 0.99 |
CAD | 273.32 | 0.49 |
JPY | 25.04 | -0.15 |
CNY | 53.69 | 0.01 |
CHF | 479.19 | -0.81 |

