Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2017 19:00
Ալինա Հովհաննիսյան

Վարչապետ. Հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ

Վարչապետ. Հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: 
 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա և ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին: Վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի և հեռանկարային համարել բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ մեր երկրում գյուղտեխնիկայի, վերելակների արտադրության կազմակերպումը, գյուղմթերքների վերամշակման, տրանսպորտի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ: 


Բոլեսլավ Պիրշտուկն արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները և նշել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կգործեն տարբեր ոլորտներում և իրենց աշխատանքներով կփորձեն նպաստել հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը կարևորել է տնտեսական կապերի խթանումը և այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Բոլեսլավ Պիրշտուկը համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու ներուժ: 

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Բելառուսի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 30.5 մլն դոլար, տարեկան աճը`26.2%: Մասնավորապես, ներմուծումն աճել է 66.9%, մինչև 26.1 մլն դոլար, իսկ արտահանման անկումը կազմել է 48.6%, մինչև 4.4 մլն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000