Արմինֆո. Նոյեմբերի 22-ը ՀՀ կառավարության 2003 թվականի որոշմամբ նշվում է «Բանկային աշխատողի օր»-ը, 1993 թվականի նույն օրը Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը` հայկական դրամը, իսկ 2003 թվականին կառավարության որոշմամբ այդ օրը համարվում է որպես բանկային աշխատակցի մասնագիտական տոն: Այդ տոնի կապակցությամբ Հայաստանի Բանկերի միությունը և Կենտրոնական բանկն ուղերձով դիմել են բանկերի աշխատակիցներին:
2017 թվականի նոյեմբերի 22-ին հայկական դրամը դարձավ 24 տարեկան: ՀՀ Կենտրոնական բանկը հենց այդ օրը հայտարարե 3-րդ սերնդի 500 դրամանոց թղթադրամների թողարկման մասին, 300 հազար թվաքանակով: 2018 թվականին, 25-րդ տարելիցի շրջանառության մեջ կմտնեն 3-րդ սերնդի կոմպոզիտային (հիբրիդային) թղթադրամներ`1000, 5000, 10000, 20000, 50000 դրամ անվանական արժեքով, ինչպես նաև 2000 դրամանող նոր թղթադրամը: Այդ թղթադրամները կշրջանառվեն շուկայում մինչև դրանց մաշվելը, նույն ճակատագիրը կունենա նաև 100 հազարանոց թղթադրամներըորոնք ներառված չեն 3-րդ սերնդի ցանկում:
«Բանկային համակարգի լայնածավալ և բազմակողմանի զարգացումը թելադրում է հավասարակշռված և նպատակային մոտեցում: Այսօր Հայաստանի բանկային համակարգն ունի բացառիկ հնարավորություններ`դիմակայել մարտահրավերներին, հետագայում ամրապնդելով ձեռք բերված դիրքերը: Բանկի աշխատակիցներն իրենց պրոֆեսիոնալիզմի և գիտելիքներն ու հմտությունները հարստացնելու ունակությամբ ապահովում են բանկային համակարգի հետագա զարգացումը և կայունությունը: Շնորհավորում եմ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ նոր մասնագիտական նվաճումներ, երջանկություն, ներդաշնակություն գործերում և անձնական կյանքում», - բանկային աշխատակիցներին ուղղված շնորհավորանքներով է հանդես եկել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
![]() | 4.77 | 0.01 |
![]() | 387.04 | -0.24 |
![]() | 414.13 | 0.01 |
![]() | 480.55 | 0.83 |
![]() | 288.36 | 0.42 |
![]() | 27.76 | 0.15 |
![]() | 54.46 | -0.16 |
![]() | 426.58 | 1.46 |