Արմինֆո. Հայաստանում Beeline-ն ամփոփում է ընկերությունում անցկացվող գլոբալ տրանսֆորմացիայի հերթական փուլի արդյունքները։
Այս գլոբալ ռազմավարական գործընթացի նպատակն է ընկերությունը դարձնել նոր սերնդի կազմակերպություն, որն անցել է օպտիմիզացման փուլով և աշխատանքի մեջ կիրառում է ժամանակակից կառավարման մոդելներ։ Մասնավորապես, կրճատվել են ընկերության գործառնական ծախսերը, տեղի է ունեցել կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիա, գրասենյակներում և աշխատատեղերում ներդրվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ, բարելավվել են լոգիստիկայի գործընթացները, ներդրվել են գլոբալ կառուցվածքներ, ինչպիսիք են GSS-երն ու HUB-երը, ինչպես նաև ստեղծվել են փորձագիտական կենտրոններ, ինչպիսի է Հայաստանում բացված IT Hub-ը։
Տրանսֆորմացիայի գործընթացին մասնակցում են ընկերության բոլոր աշխատակիցները, ովքեր բաժանվել են մի քանի խմբի և մասնակցել են #BeTheChange մրցույթին։ Խմբերի նպատակն էր մշակել ընկերության գործառույթների պարզեցմանն ուղղված լուծումներ։
«Ամբողջ աշխարհում այժմ հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունները կանգնած են միևնույն մարտահրավերի առջև՝ գտնել իրենց տեղը նոր թվային աշխարում։ Մենք համոզված ենք, որ բիզնեսի նոր ուղղվածությամբ կկարողանանք բավարարել մեր խմբի 235 մլն հաճախորդների պահանջները։ Դրա համար մենք ինքներս էլ ենք անցնում թվային հարթակների կիրառմանն ընկերության ներսում՝ ներքին աշխատանքը կազմակերպելիս, և ուշադրության կենտրոնում ենք պահում նոր սերնդի թվային ծառայությունների տրամադրումը բաժանորդներինե, - նշեց VEON խմբի գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկան:
«Մենք մեծագույն լրջությամբ ենք մոտենում մեր ընկերության սահմաններում տեղի ունեցող տրանսֆորմացիային և որպես նոր բիզնես մոդելներին անցելու առաջին քայլ որոշել ենք տրանսֆորմացիայի գործընթացում ներգրավել ընկերության բոլոր աշխատակիցներին։ Կարծում եմ տրամաբանական է, որ ծրագրերի կառավարման ժամանակակից մոդելներին ացնումը կատարվի agile-ի ու lean-ի մեթոդների կիրառմամբե, - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր ընկերությունում անցկացվում է #BeTheChange մրցույթը։ Մասնակից խմբերը կազմվել են տարբեր բաժինների աշխատակիցներից, որոնք մշակում են տրանսֆորմացիային ուղղված նախագծեր։ Այդպիսով մենք լուծում ենք երկու խնդիր՝ գործնականորեն ներդնում ենք agile մեթոդով աշխատելու նախադեպ և միաժամանակ լուծումներ գտնում տարատեսակ խնդիրների համար։ Լավագույն լուծումներ առաջարկած խմբերն էլ կստանան զգալի դրամական պարգևներե, - նշեց Հայաստանում Beeline-ի տրանսֆորմացիայի ղեկավար Արշակ Մուրադյանը:
Նշենք, որ ընկերությունում նախատեսվում է անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ ուղղված աշխարհի առաջատար ընկերությունների լավագույն փորձի ներդրմանը «ՎԵՈՆ Արմենիաե-ում։