Արմինֆո. «Մուլտի Սոլար» ընկերությանը, որը նախատեսում է սկսել արևային վահանակների արտադրություն, ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել ներկրվող սարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումը: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության նոյեմբերի 23-ի նիստում:
Ըստ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի Սուրեն Կարայանի, ներդրումների շրջանակներում ընկերությունը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել արևային վահանակներ արտադրության նոր գործարան: Նախագծի ներդրումները կկազմեն մոտ 967 մլն դրամ, որից 110,3 մլն դրամն ուղղվելու է սարքավորումների ձեռքբերմանը: Արդյունքում, 2018-2020 թվականներին կստեղծի 97 նոր աշխատատեղ, 192 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:
Այս տարվա հունիսին կայացել է Հայաստանում առաջին արևային վահանակների արտադրության SolarOn ընկերության բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես նշել էր Աշոտ Մանուկյանը, չնայած արտադրական փոքր ծավալներին (առավելագույն հզորությունը`1.3 ՄՎտ մեկ տարում - խմբ.), այդ արտադրության ստեղծումը և գործունեությունն արժեքավոր է սեփական տեխնոլոգիական բազայի ստեղծման առումով, որը հետագայում հիմք է դառնալու սեփական գիտա-տեխնիկական հետազոտությունների համար:
«Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքի, հիմնադրվել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին: Ընկերության հիմնադիրներն են` գործարար Գագիկ Ծառուկյանը և ԱՄՆ քաղաքացի Զարե Բալասանյանը, ով նախկինում Հայաստանում հիմնադրել էր Գառնի ընկերությունը:
RUB | 3.98 | 0.00 |
USD | 396.18 | 0.12 |
EUR | 412.07 | 1.00 |
GBP | 496.49 | 0.03 |
CAD | 275.43 | 0.33 |
JPY | 25.17 | -0.04 |
CNY | 54.28 | 0.02 |
CHF | 440.49 | 0.47 |