Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017 13:17
Կարինա Մելիքյան

ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը

ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը: Այս մասին Երևանում, ԱՊՀ երկրների Ազգային վճարային համակարգերի և Ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարել է Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ, «Միր» վճարային համակարգի օպերատոր) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կեմլևը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որը կայացել է  նոյեմբերի 22-23-ը, ներկա են եղել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԿԲ, ԱԲ և ԱՎՀ ներկայացուցիչներ:

Հանդիպումը բացել են «Միր» համակարգի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլևը և ԱրՔա համակարգի գլխավոր գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը, խորհրդակցության մասնակիցներին պատմելով միջգհամակարգային ինտեգրման և երկու երկրների ենթակառուցվածքներում «Միր» և ԱռՔա քարտերի փոխադարձ ընդունման նախագծերի իրականացման մասին:

Կոմլևը ներկայացրել է նախագծի հիմնական փուլերը`հուշագրի ստորագրումից (2016-ի հուլիսին) մինչև մասնակից-բանկերի ենթակառուցվածքների պատրաստումը (2017-ի աշուն): Նա նշել է. «Այսօր մի շարք հայկական բանկեր սկսվել են օգտագործել ՎՔԱՀ տեխնոլոգիաներից, մագնիսական ժապավենով ArCa քարտերից չիպային քարտերին անցնելու համար: Այժմ ԱռՔա-ն ունի մշակված ՎՔԱՀ և EMV-համատեղելի չիպ: Տեխնոլոգիական հիմքը, որը մենք առաջարկում ենք, կոնտակտային է, անկոնտակտ և բժժային հավելվածքով, իսկ թերմինալի միջուկը համապատասխանում է ամենաառաջադեմ ստանդարտներին, և մենք դա անհատույց տրամադրում ենք մեր հայ գործընկերներին: Այսօր մեր վճարային քարտերն ընդունվում են երկու երկրների վճարային համակարգերի մասնակիցների ենթակառուցվածքներում: Բոլոր հաշվարկներն իրականացվում են ազգային արժույթներով`ՌԴ ռուբլիով և ՀՀ դրամով, երկու վճարային համակարգերի բանկերի ՎՏԲ-ի և Ամերիաբանկի միջոցով, այլ ոչ թե փոխարկվում դոլարի կամ եվրոյի, ինչը տեղի է ունենում միջազգային վճարային համակարգերի պարագայում: Հետևաբար, ԱրՔա և «Միր» քարտերի քարտապանների համար այդ գործարքների արժեքն ավելի էժան է: Իհարկե, մենք կշարունակենք գործընկերների հետ միասին բացահայտել ընդունելության ցանցերը, լուծել բրենդինգի խնդիրը: Յուրաքանչյուր երկիր ունի կարգավորման իր սեփական առանձնահատկությունները, օրենսդրությունը, մշակույթը, և աշխատանքային հանդիպման մասնակիցները պետք է լուծեն վճարային համակարգերի կողմից ինտեգրման շրջանակներում գտնվող այլ հարցեր»:

ԱրՔա գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը ներկայացրել է նախագծի առաջին արդյունքները: «ԱրՔա-ի ենթակառուցվածքում «Միր» քարտերով առաջին գործարքները տեղի ունեցան օգոստոսին, իսկ հոկտեմբերին դրանց թիվը մեկ օրում գերազանցեց 200-ը: Այսօր մենք նշում ենք նաև ռուսական քարտերի կիրառման բավականին լայն աշխարհագրությունը`Երևան, Գյումրի, Սևան, Արմավիր և Հայաստանի այլ մարզեր: Ինչ վերաբերվում է գործարքների ծավալին, ապա մեծ մասը - 58.6% -ը տեղի է ունենում Երևանում, 14.9% -ը Գյումրիում, 7.2% - ը Ծաղկաձորում, և այլն: Մենք ակնկալում ենք, որ «Միր» քարտերով գործարքների գնալով կաճի զբոսաշրջային սեզոնի ընթացքում»:

Ռուսաստանի Բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի ղեկավար Ալլա Բակինան պատմել է ռեգուլյատորի մասնակցության մասին նախագծին, ինչպես նաև ԿԲ 2018 թվականի պլանների մասին: «2017 թ-ին Ռուսաստանի բանկը լուրջ աշխատանք է կատարել, որի նպատակն էր փոփոխություններ կատարել Ազգային վճարային համակարգի մասին օրենքում: Ընդունված փոփոխությունների փաթեթը սահմանեց «Միր» քարտերն ընդունելու համար ռուսական բանկային ենթակառուցվածքի պատրաստ լինելու ժամկետները: Այսօր այդ ենթակառուցվածքում հնարավոր է սպասարկել նաև հայկական ԱռՔա քարտերը: Այդ փոփոխությունների շնորհիվ նաև հնարավոր է դարձել օտարերկրյա կենտրոնական բանկերի, վարկային և միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցությունը: Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել այդ ուղղությունը, այդ թվում նաև միասնական արժութային տարածքի ստեղծման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա պլաններին, մենք նախատեսում ենք նման ծրագրեր իրականացնել նաև Բելառուսի և Ղրղզստանի հետ: Կենտրոնական և Ազգային բանկերի մակարդակով մենք պետք է նաև խթանենք համագործակցությունը վճարային համակարգերի գործունեության վերահսկողության և մոնիտորինգի ոլորտում: Այսօր մենք աշխատում ենք այդ ոլորտում, առկա երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, բայց արդեն պատրաստ է նաև բազմակողմ համաձայնագիրը: Հուսով եմ, որ 2018-ի առաջին կեսին կենտրոնական բանկերի հետ կստորագրվի համաձայնագիրը, ինչը թույլ կտա աշխատել այդ ուղղությամբ, այդ թվում` միջսահմանային գործարքներ իրականացնող համակարգերի համար օրենսդրության ներդաշնակեցման և պահանջների հավասարեցման ուղղությամբ»:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման դեպարտամենտիօ ղեկավար Մհեր Աբրահամյանը պատմել է երկրում գործող վճարային համակարգերի և ծրագրերի մասին, ինչպես նաև Հայաստանի ռեգուլյատորի պլանների մասին առաջիկա տարում: «Այսօր Հայաստանում արդեն թողարկել է 1,6 մլն քարտ, հաշվի առնելով, որ երկրի բնակչությունը կազմում է մոտ 3 մլն մարդ: Առայժմ այդ քարտերի մեծ մասը միջազգային վճարային համակարգերի քարտեր են, բայց մենք ակնկալում ենք, որ ռուսական վճարային համակարգի հետ մեր համագործակցության զարգացման արդյունքում հաջորդ տարի հայկական քարտերի թիվը կգերազանցի մյուս քարտերին»:

ԱՊՀ երկրների ազգային բանկերի և ազգային վճարային համակարգերի ներկայացուցիչներ  նշել են միջհամակարգային միավորման սկզբունքների հաջողությունը ՎՔԱՀ տեխնոլոգիական հարթակում, որոնք իրականացվել են Հայաստանի և Ռուսաստանի վճարային համակարգերի ինտեգրման նախագծի շրջանակներում: Երկրորդ աշխատանքային հանդիպման արդյունքում մասնակիցներն ընդունեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի վճարային համակարգերի ինտեգրումը կառուցվել է, և հետագա համագործակցությունը զարգանալու է նոր տեխնոլոգիաների, ապրանքների և ծառայությունների ներդրման միջոցով: Ընդունվել է միասնական վճարային տարածք ստեղծելու մտադրությունները շարունակելու մասին բանաձև, ինչպես նաև ձեռք է բերվել 2018-2019 թվականներին «Էլքարտ», «Բելքարտ» և «Ուզքարտ» վճարային համակարգերի միջհամակարգային ինտեգրմանն ուղղված պայմանավորվածություն: ՎՔԱՀ և Բելքարտ-ի միջև տեղի է ունեցել ինտեգրման նախագծի ճանապարհային քարտեզի ստորագրում Ղրղզստանի «Էլքարդ» վճարային համակարգի հետ:

Նշենք, որ «Միր» վճարային համակարգը հանդիսանում է ռուսական ազգային վճարային համակարգ, որի մասնակիցներն են 380 բանկեր, որոնք արդեն պատրաստել են իրենց սարքերը ցանցերն ազգային քարտեր ստանալուն: «Միր» քարտերի թողարկում են իրականացվում է ավելի քան 130 բանկեր: 2017 թ. նոյեմբերի 20-ի դրությամբ թողարկվել է ավելի քան 26 միլիոն «Միր» քարտ: «Միր» վճարային համակարգի օպերատորն է «Ազգային վճարահաշվարկային համակարգ» բաժնետիրական ընկերությունը: Համակարգի  խնդիրներն են`ապահովել Ռուսաստանի տարածքում միջազգային վճարային համակարգերի քարտերի գործառնությունների շարունակականությունը, ռուսական վճարային քարտերի համակարգի կառուցումը և զարգացումը: Բոլոր վճարային համակարգերի քարտերով, այդ թվում, միջազգային քարտերով բոլոր գործառնություններն իրականացվում են ՎՔԱՀ գործառնական վճարային և քլիրինգային պրոցեսինգի միջոցով:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկվեց վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, ինչպես նաև «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԻՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել: Ըստ ԱրմԻնֆո-ի տվյալների, ներկայումս ստուգվում է հայկական և ռուսական քարտերի համատեղելիությունը: Նախագիծը ենթադրում է քարտերի փոխադարձ ընդունում երկու երկրների ենթակառուցվածքներում: Փորձնական գործարկումը նախատեսվում է սամռան վերջին, ինչպես նաև նախատեսում է համատեղ քարտերի թողարկում: Նման քարտերի թողարկման տեխնիկական հնարավորություն ունեն 16 բանկեր, որոնք գործում են ԱրՔա համակարգում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունիՎահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Վենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհովՎենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհով
Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնումՓորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթությանԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեինՀայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածքՖրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը ՀայաստանումՈչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
Մի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ ԹալեբՄի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ Թալեբ
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումովՀայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամՄհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչինՓաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչին
ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. ՔերոբյանԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
Հայաստանում ջրի սակագինը վերանայվել էՀայաստանում ջրի սակագինը վերանայվել է
Հայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամիՀայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամի
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիաԱմերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
Պատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերինՊատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերին
Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն էԿոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալՍկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ
Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>
Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահԷլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահ
Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխություններըԴեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխությունները
Հայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել
Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններումTeam-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
ԱԶԲ-ը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համատեղ ծրագրերը. Մասաթուգու ԱսակավաԱԶԲ-ը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համատեղ ծրագրերը. Մասաթուգու Ասակավա
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-իցՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
Հայաստանում կխստացվի պատասխանատվությունը ապրանքների հետագծման ազգային օպերատորի նկատմամբՀայաստանում կխստացվի պատասխանատվությունը ապրանքների հետագծման ազգային օպերատորի նկատմամբ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%
Ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրելՌուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել
Վերին Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատարների համարՎերին Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատարների համար
Հայաստանն Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի խոշորագույն ներկրողների շարքիցՀայաստանն Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի խոշորագույն ներկրողների շարքից
Հայաստանի փոխվարչապետը ծանոթացել է ռուսական արտադրության էլեկտրամոբիլներինՀայաստանի փոխվարչապետը ծանոթացել է ռուսական արտադրության էլեկտրամոբիլներին
Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն ենՓորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են
ԵՏՀ-ը Հայաստանի և մյուս երկրների համար երկարաձգել Է Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտանԵՏՀ-ը Հայաստանի և մյուս երկրների համար երկարաձգել Է Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար   Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
FLYONE ARMENIA-ի Սև ուրբաթը.  նոյեմբերի 24-26-ը գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի համար գործում է 50% զեղչFLYONE ARMENIA-ի Սև ուրբաթը.  նոյեմբերի 24-26-ը գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի համար գործում է 50% զեղչ
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմսԿոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Հայաստանն ու Իրաքն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցության գործարկման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբՀայաստանն ու Իրաքն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցության գործարկման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ
2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով
Հայաստանն ու Շվեյցարիան քննարկել են զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հարցերՀայաստանն ու Շվեյցարիան քննարկել են զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր
ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվինԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին
Ռուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսըՌուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսը
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր   Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր  
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայությունների դիմաց նախատեսվում է գանձել պետական տուրքՀայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայությունների դիմաց նախատեսվում է գանձել պետական տուրք
Հայաստանը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ՝ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման վարկային համաձայնագրումՀայաստանը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ՝ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման վարկային համաձայնագրում
Նվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-իցՆվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-ից
2018 թվականի մայիսից Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան2018 թվականի մայիսից Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար 100 հազար դրամ միանվագ օգնության ծրագիրն ավարտվել էԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար 100 հազար դրամ միանվագ օգնության ծրագիրն ավարտվել է
Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանըՀայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանը
Հայաստանում քննարկել են ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստման ընթացքըՀայաստանում քննարկել են ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստման ընթացքը
Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»   Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»  
Գերմանիան Հայաստանին կհատկացնի 84.6 մլն եվրո դրամաշնորհային և վարկային միջոցներ՝ գերակա ոլորտների զարգացման համարԳերմանիան Հայաստանին կհատկացնի 84.6 մլն եվրո դրամաշնորհային և վարկային միջոցներ՝ գերակա ոլորտների զարգացման համար
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
01.12.2023
RUB4.47-0.07
USD402.880.23
EUR438.70-0.79
GBP509.520.49
CAD297.811.90
JPY27.23-0.05
CNY56.420.02
CHF460.640.63