
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից` միջազգային փոխանցումների բարձր որակի իրականացման համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Straight Through Processing մրցանակը հաստատում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգային հաշվարկների համակարգում որակի բարձր չափանիշներին, որոնց կատարումն ապահովում է վճարումների իրականացումը ավտոմատ ռեժիմով, առանց մեխանիկական մշակման։ STP Award 2016 մրցանակը շնորհվում է Citibank-ի գործընկեր բանկերին ամբողջ աշխարհում, որոնք ապահովել են վճարումների քանակի և վճարային հրահանգների ձևավորման որակի լավագույն հարաբերակցությունը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

