Արմինֆո. Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը խթանում է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստնաում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով հարցին, թե Հայկական ատոմակայանի ճակատագրի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ նոյեմբերի 24-ին ստորագրված փաստաթուղթը:
Դիվանագետի խոսքերով, ԵՄ-ն կարևոր է համարում կանաչ էներգետիկայի զարգացումը Հայաստանում, էներգետիկ շուկայի ազատականացումը և էներգետիկ ռեսուրսների մատչելիության ապահովումը շարքային քաղաքացիների համար: Նա, սակայն, ընդգծել է, որ ԵՄ-ն վերջին տարիներին ցուցաբերել է աջակցություն, ուղղված Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման անվտանգությանը, կայանի ռեակտորի նորմալ գործունեությանը: Հասկանալով հարցի դրդապատճառը, եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ շրջանակային համաձայնագիրը չունի ոչ մի կետ, որը կարող է «Հայաստանին միայնակ թողնել իր էներգետիկ խնդիրներ լուծման հարցում», վերահաստատելով համագործակցելու իր պատրաստակամությունը: Այս առումով, դիվանագետն ընդգծել է, որ չնայած կայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումներին, անվտանգության տեխնիկական ապահովմանը, այնուամենայնիվ, ռեակտորի ռեսուրսը սահմանափակ է: «Անկասկած, Հայաստանը վաղ թե ուշ կբախվի այս հարցին, և ինչ պետք է անի այդ դեպքում», - ընդգծել է Սվիտալսկին, նշելով, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, որպեսզի գտնի համապատասխան արդյունավետ լուծումներ, որոնք կստանան երկրի քաղաքացիների հավանությունը: «Սա է ամենը, ինչ մենք ասում ենք, և ոչ ավելին», - ամփոփել է դիվանագետը:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով, մինչև 2026 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: 2015-ի մարտին ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծվել է Համատեղ համակարգող հանձնաժողով: Մինչ այժմ տեղի է ունեցել այն Հանձնաժողովի 5 նիստ: