Արմինֆո. ԵՊՀ Նորարարության և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը կոչ է անում չանհանգստանալ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած գործընթացի առումով, կապված երկրի ՀՆԱ կառուցվածքում պետական պարտքի թույլատրված շեմի վերանայման հետ: «Ռիսկեր չեն առաջանա, եթե կառավարությունը պարտավորվում է ապահովել ավելի քան 5% տնտեսական աճի պայմաններ: Հակառակ դեպքում այդ կառավարությունը պետք է հրաժարական տա», - ասել է Մարգարյանն ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում:
Ըստ փորձագետի, պետք չէ անհանգստանալ ՀՆԱ-ում պետական պարտքի թույլատրվող շեմի հնարավոր փոփոխություններից, ինչպես նաև դեֆիցիտի աճից: Կան զարգացած երկրներ, նշել է նա, որոնց պարտքը այդ շեմը գերազանցում է ՀՆԱ-ի 200%-ը, օրինակ, Ճապոնիան, Եվրամիության մի շարք երկրներ, բայց նրանք շարունակում են հաջողությամբ զարգանալ:
Նրա կարծիքով, պետական պարտքի գծով վտանգ կարող է առաջանալ, եթե Հայաստանին, տնտեսության ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքով, չհաջողվի ապահովել ծրագրված հարկային եկամուտներ: Հղի է բարդություններով, եթե Հայաստանը չկարողանա ժամանակին իրականացնել եվրոբոնդոնդերի երրորդ տրանշը: «Ցավոք, Հայաստանն այսօր իր պարտավորությունների մի մասը ծածկում է արժեթղթերի միջազգային շուկա դուրս գալու միջոցով, ինչը լավ օրից չէ: Եթե միջազգային վարկանիշային գործակալությունները Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը մի շարք պատճառներով ճանաչեն ոչ խելամիտ և էապես նվազեցնեն երկրի վարկանիշը, դա կբարդեցնի ակնկալվող 2020-ին եվրոպարտատոմսերի նոր թողարկումը, երկիրը չի կարողանա ժամանակին կատարել իր պարտավորությունները և կարող է ճանաչվել որպես անվճարունակ», - պարզաբանել է նա: Սակայն, ներկայումս փորձագետն այդ ռիսկերը չի տեսնում: Ներկայիս կառավարությունը, Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, տնտեսագետի համոզմամբ, իր գործողություններով ապացուցել է, որ տիրապետում է մակրոտնտեսական ճշգրտումների զինանոցին:
Նոր օրենսդրական կարգավորումները, ըստ Ատոմ Մարգարյանի, ոչ միայն չեն ակտիվացնում տնտեսական իշխանությունների ախորժակը, այլ որոշակի հստակություններ են մտցնում այդ գործընթացում, միաժամանակ սահմանելով արտաքին փոխառությունների շրջանակը: «Եթե դրսից երկրին առաջարկում են միջոցներ, դրանից չի կարելի հրաժարվել: Եթե անհրաժեշտ է վարկային միջոցներով կառուցել «Հյուսիս-Հարավ» մայրուղին և ոռոգման համակարգերը, ապա պետք է կառուցել, քանի որ արտաքին փոխառությունների մեծ մասը, օրինակ, Համաշխարհային բանկից, հանրապետությանը տրամադրվել են գրեթե անվճար» - հայտարարել է նա: Ըստ տնտեսագետի, երկարաժամկետ վարկերը, ինչպիսիք են 40 տարի մարման ժամկետով վարկերը, կարելի է ասել, որ Հայաստանին հատկացվել են գրեթե անտոկոս, քանի որ այդ ժամանակահատվածում գնաճն արժեզրկում է դրանք և հանրապետությունը չի վերադարձնում նույնիսկ փոխառոթյան գումարը: «Այլ բան է, որ գողը պետք է նստի բանտում», - ընդգծել է նա:
Այնուամենայնիվ, էժան վարկերի կյանքը մոտենում է ավարտին: Ինչպես պարզաբանել է Ատոմ Մարգարյանը, հանրապետությունը անցել է այն ժամանակահատվածը, երբ նրան տալիս էին էժան և երկարաժամկետ վարկեր: «Արդյունքում, մենք ավելի շատ պրոբլեմներ ստեղծեցինք, քան լուծեցինք: Այսօրվա դրությամբ, ըստ իմ հաշվարկների, կոռուպցիան շարունակում է կլանել ՀՆԱ-ի առնվազն 10%-ը, այսինքն, մոտ 1 մլրդ: Ինչպես բացահայտել կոռուպցիան - դա խնդիր է, որը մեզ կօգնի լուծել նոր շրջանակային համաձայնագիրը Եվրամիության հետ», - ասել է նա, հավելելով, որ ԵՄ հետ համաձայնագիրը պարզապես կստիպի Հայաստանին անդրադառնալ այդ խնդիրներին: «Մեզ թվում է, թե համաձայնագիրն անատամ մի փաստաթուղթ է: Բոլորովին, մենք կլինենք եվրոպացի պաշտոնյաների խիստ վերահսկողության ներքո, որոնք քայլ առ քայլ կհետևեն մեր գործողություններին», - եզրակացրել է փորձագետը: