
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 5991.4 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 5.4%, իսկ հոկտեմբերին արձանագրվել է 8.7% անկում, մինչև 567.8 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար- հոկտեմբերին ՋԷԿ-երը 24% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 2206.4 մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 2.2%՝ մինչև 1960 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն արտադրել է 2145.1 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, տարեկան անկումը`2.8%: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 64.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 20%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.5 մլն. ԿՎտժ, տարեկան աճը`25%:
Նշենք, որ 2016 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2016 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, չկարողանալով էներգետիկ համալիում ապահովել դրական դինամիկա:
RUB | 4.87 | -0.03 |
USD | 377.97 | 0.27 |
EUR | 448.20 | 2.82 |
GBP | 514.19 | 1.35 |
CAD | 276.90 | 0.90 |
JPY | 24.12 | 0.06 |
CNY | 54.58 | 0.15 |
CHF | 489.28 | 3.68 |

