Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 17:47
Նաիրա Բադալյան

Հերթական հարկային արտոնություններ` Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին. ներդրումները գնահատվում են 1,325 մլրդ դրամի սահմաններում

Հերթական հարկային արտոնություններ` Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին. ներդրումները գնահատվում են 1,325 մլրդ դրամի սահմաններում

Արմինֆո. Նոյեմբերի 30-ի նիստում Հայաստանի կառավարությունը հարկային և մաքսային  արտոնություններ է տրամադրել որոշ տնտեսավարող սուբյեկտների: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը բավարարել է «ԱՐՏ գլոբալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների և այլն) արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 206,6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 8 աշխատատեղ՝ 100 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 223 մլն ՀՀ դրամ, որից մոտ 110 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 90 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 23 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Կառավարության մեկ այլ որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «ՋիԱրՓի սիսթեմս» ՓԲԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է խողովակների արտադրության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 4,8 մլրդ ՀՀ դրամի ներդրում,  նախատեսվում է իրականացնել՝ մոտ 5,7 մլրդ ՀՀ դրամի։ Նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 8,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սաթենկար» ՍՊԸ կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերության նպատակն է վերազինել արդեն իսկ գործող կարի արտադրությունը նոր սարքավորումներով՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,7 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 93 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000