Արմինֆո. Կոսմետիկա արտադրող հայկական ընկերության արտադրանքի շուրջ 10 000 դոլարի առաջին՝ փորձնական խմբաքանակը փաթեթավորվել և կուղևորվի Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ։ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոսմետիկա արտադրող հայկական ընկերությունն այս տարի առաջին անգամ մասնակցել և արտահանման պատվեր է ստացել միջազգային ցուցահանդեսում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, հուլիսի 9-11-ը ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած «Cosmoprof North America 2017ե միջազգային ցուցահանդեսում «Նաիրիանե ընկերությունը հաջողությամբ ներկայացրել է հայկական արտադրանքը և արտահանման պայմանագրեր են կնքվել։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ ներկայումս «Նաիրիան»-ը թողարկում է դեմքի, մարմնի և մազերի խնամքի շուրջ 40 անուն կոսմետիկ արտադրանք՝ օգտագործելով հայկական բնաշխարհ ռեսուրսները: Ընկերությունն աշխատում է 100 տոկոս բնական հումքով՝ առանց արհեստական բուրմունքներ ավելացնելու, օգտագործելով բույսերից ստացված եթերայուղեր: Յուրաքնաչյուր բաղադրատոմս մշակվել է գիտական խմբի կողմից, իսկ արտադրանքը պարտադիր փորձարկում է անցնում:
2012 թ. հիմնադրված ընկերությունն արդեն արտահանվում է իր արտադրանքը ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։ Առաջնահերթ խնդիրը, ինշպես նշել է Մարտիրոսյանը, ինչպես արդեն յուրացված շուկաներում դիրքերի ամրապնդումն է, այնպես էլ՝ արտադրանքի իրացման աշխարհագրության ընդլայնումը: Բացի այդ, բնական կոսմետիկայի արտադրողը նպատակադրված է ավելացնել արտադրատեսականին՝ կրեմներ, շամպուններ թողարկել նաև տղամարդկանց համար: Ընկերությունը մտադիր է նաև հակատարիքային և հակապիգմենտացիոն միջոցներ արտադրել:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |