
Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները։ Հաշվի առնելով ներկա ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում գործող սահմանափակումները՝ կողմերը անդրադարձել են պետական-մասնավոր հատված գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման և ոչ սուվերեն վարկավորման հնարավորություններին:
Միաժամանակ ՎԶԵԲ-ի փոխնախագահը ներկայացրել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի նոր ղեկավարին, ով իր պարտականությունները կստանձնի 2018 թվականի հունվարից:
Նշենք, որ Հայաստանում ի գործունեության մեկնարկից ի վեր՝ 1992 թվականից, ՎԶԵԲ իրականացրել է 158 ծրագիր, մասնավորապես, ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում՝ ներդնելով մոտ 1.11 միլիարդ եվրո, որից 88% -ն ուղղվել է մասնավոր հատվածին:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

