Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 05-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 2.416 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի բաժնետոմսերի ազատ (C) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, Բանկի լրացուցիչ տեղաբաշխված արժեթղթերը ներառում են 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 483,230 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMARBKS10ER4), որոնք բորսայում շրջանառվելու են ARBK բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում է 1,760,731 բաժնետոմս:
Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում են Արարատբանկի 6 թողարկումների պարտատոմսերը, որից 5-ը դոլարային, 10 մլն դոլար ընդհանուր ծավալով և մեկ դրամային`400 մլն դրամ ծավալով: Ընդհանուր առմամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ շրջանառվում են 10 թողարկողների բաժնետոմսերը, որից 3-ը բանկեր են`Արարատբանկ, Հայէկոնոմբանկ և Յունիբանկ:
Հիշեցնենք, որ Արարատբանկը շուկայում գործում է 2005 թվականից: Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքում, վերջին նոյեմբերյան էմիսիայից հետո, 72.73% -ը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 18.14% -ը` ՎԶԵԲ-ին, 8,58%-ը` Rural Impulse Fund II-ին, մնացածը 0 55%-ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: Բանկն ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), այդ թվում`27-ը Երևանում, 26-ը ՀՀ մարզերում և 1-ը` Ղարաբաղում:-
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |