Արմինֆո. Արարատբանկը «Վստահության ստանդարտ» անվանակարգում դարձել է «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի դափնեկիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Մոսկվայի միջազգային 4-րդ ֆինանսական և տնտեսական ֆորումի ընթացքում, որն ընթանում էր նոյեմբերի 30-ի մինչև դեկտեմբերի 1-ը: «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվեց Արարատբանկի խորհրդի նախագահ, Աշոտ Օսիպյանին:
Այս տարի հաղթողները որոշվեցին երեք`« Հավաստիության էտալոն», «Զարգացման էտալոն» և «Տեխնոլոգիական հաղթանակ» անվանակարգերում: Մյուս նոմինանտների շարքում էին`«Բելինվեստբանկ» ԲԲԸ, Տնտեսական համագործակցության միջազգային բանկը, «ՑենտրԿրեդիտ»Բանկը (Ղազախստան), «Առևտրային Ինդո Բանկը» (Հնդկաստան), «Օպտիմա բանկը» (Ղրղզստան), «Նովա բանկը» (Բոսնիա և Հերցեգովինա):
Ֆինանսական ոլորտի այս մրցանակը ոլորտի հեղինակավոր մրցանակ է, որը վկայում է դափնեկիրների բարձր մասնագիտական ճանաչման մասին բանկային, ապահովագրության, ներդրումային բիզմեսի, ակտիվների կառավարման, լիզինգի, ֆակտորինգի, աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ոլորտներում:
Մոսկվայի IV միջազգային ֆինանսական-տնտեսական ֆորումին մասնակցում էին 14 երկրների 157 մասնակիցներ: Մասնակցում էին արդյունաբերության, ագրոբիզնեսի, տեխնոլոգիաների, գիտության ոլորտների, ֆինանսա-բանկային հատվածների, պետական կառավարման, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի առաջատար ներդրումային ընկերությունների թոփ մենեջերներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով ավելացրել է իր վարկային պորտֆելը 71.5% -ով, մինչև 120.1 մլրդ դրամ, կամ $ 251 մլն (բանկի ակտիվների 59.4%-ը): Արդյունքում, Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 47.1%, մինչև 202.3 մլրդ դրամ, կամ $ 423 մլն: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 45,4%, մինչև 35 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալի 2 անգամ համալրման հաշվին, մինչև 16.8 միլիարդ դրամ (2016-ի նոյեմբերին բաժնետոմսերի թողարկման միջոցով, իսկ դեկտեմբերին Բանկին միացավ Զարգացման հայկական բանկը): Բանկի ընդհանուր պարտավորությունները մեկ տարում աճել են 47,5%, մինչև 167,3 մլրդ դրամ կամ $ 349,6 մլն, որի կառուցվածքում 55,4% կազմել են ժամկետային և ցպահանջ ավանդները (բացարձակ արժեքի տարեկան աճը`81.1%), իսկ 37.7% կազմել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները (տարեկան աճը`31%): 2017 թ. 9 ամիսները ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եզրափակել է 1,7 մլրդ դրամի զուտ շահույթով, ապահովելով տարեկան 2.4 անգամ աճ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2016 թվականի ավարտին կատարված էմիաիայի շնորհիվ Բանկի խոշորագույն բաժնետերն է «Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, այնուհետև հաջորդում են`ՎԶԵԲ - 18.14%, Rural Impulse Fund II - 8,58%, իսկ մնացած 0.55% -ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), որից 27-ը`Երևանում, իսկ 26 - ը`մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում, իսկ Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը հասել է 61-ի: