Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017 18:33
Նաիրա Բադալյան

2017թ. 11 ամիսներին խոշոր և միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել

Արմինֆո. Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: «Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ: Ընդ որում, 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարները նվազել են 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%ե,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը:

Ըստ նրա՝ 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3%-ով:

Տեսչությունն աշխատանքներն իրականացնում է 2 սկզբունքով՝ կանխարգելելով հարկային իրավախախտումները և վարչարարական միատեսակ մոտեցում ցուցաբերելով թիրախային միևնույն խմբերում հայտնված հարկ վճարողների նկատմամբ: «Վերլուծական կարողությունների կատարելագործման շարունակական աշխատանքներ են իրականացվում՝ օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, միաժամանակ խորացվում է կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը: Արդյունքում, ամրապնդվում են օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ ռիսկային համարվողների նկատմամբ ուժեղանում է հարկային վարչարարությունըե,-տեղեկացրել է Արմեն Սաֆարյանը: Նա վստահեցրել է, որ ստուգումները և ուսումնասիրություններն անց են կացվում բացառապես ռիսկերի առկայության դեպքում, երբ ինքնահայտարարագրման մղող բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս: Դա է փաստում հսկողական աշխատանքների քանակի նվազումը, մասնավորապես` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները պակասել են 45–ով կամ 12.7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ 17,4%-ով: «Ստվերի վերացման հիմնասյունը փաստաթղթավորման կարգավորումն է, որի ուղղությամբ իրականացված հետևողական վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ովե,-նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը և շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման և մեծածախ առևտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտներում. «Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների նկատմամբ հետևողական վարչարարությունը կարևոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլև նրանց կողմից են ձևավորվում տնտեսության մեջ առկա ֆինանսական և առևտրային փոխհարաբերությունները փոքր հարկ վճարողների հետ: Ուստի կազմվում են հարկերի վճարման ամբողջական շղթաներ՝ ներմուծողներից, արտադրողներից մինչև առևտրի և ծառայությունների մատուցման վերջնական փուլե: Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ:

«Ոլորտային վերլուծությունները ցույց են տալիս, որ 2017թ. 11 ամիսների հարկային եկամուտները 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 28 ոլորտներում նվազել են ընդհանուր գումարով 17.9 մլրդ դրամով, ինչն առավելապես մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազման և գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետևանք էե,-նշել է Արմեն Սաֆարյանը: Մասնավորապես՝ կապի ոլորտում 2017թ.-ի 11 ամիսների հարկային եկամուտները նվազել են 5.6 մլրդ դրամով կամ 21%-ով, շինարարության ոլորտում՝ 1.6 մլրդ դրամով կամ 10.3%-ով, կառուցապատման ոլորտում՝ 1.3 մլրդ դրամով կամ 47%-ով: Միևնույն ժամանակ 57.8 մլրդ դրամի չափով կամ 49,4%-ով հարկային եկամուտների աճ է գրանցվել 55 ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Օրինակ՝ մետաղական հանքարդյունահանման ոլորտում 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ 43%, ծխախոտի արտադրության ոլորտում՝ 12.1 մլրդ դրամ կամ 51.7%, վառելիքի ներմուծման ոլորտում՝ 3.3 մլրդ դրամ կամ 16.6%: Ըստ հարկ վճարողների կատարված վերլուծության արդյունքով՝ 514 հարկ վճարողների մոտ հարկային եկամուտների՝ ընդհանուր գումարով 63.2 մլրդ դրամ նվազում է արձանագրվել, փոխարենը 574–ի մոտ արձանագրվել է 103.1 մլրդ դրամի աճ. այսինքն՝ նրանց հարկային եկամուտներն ավելացել են 49,4%-ով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱՄՆ ՄԶԳ-ը Հայաստանում մեկնարկում է 24.5 մլն դոլար բյուջեով ԱՄՆ ՄԶԳ-ը Հայաստանում մեկնարկում է 24.5 մլն դոլար բյուջեով "Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի" նոր ծրագիրը
Հաջորդ տարվա փետրվարին Եգիպտոսում կկայանա հայ-եգիպտական գործարար համաժողովՀաջորդ տարվա փետրվարին Եգիպտոսում կկայանա հայ-եգիպտական գործարար համաժողով
Հայաստանն ու Վրաստանը համագործակցություն են սկսում պարենային անվտանգության ոլորտումՀայաստանն ու Վրաստանը համագործակցություն են սկսում պարենային անվտանգության ոլորտում
ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2023թ. հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույնիցՀայաստանի միջազգային համախառն պահուստները 2023թ. հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույնից
Կպարզեցվի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին փաստաթղթերը Ոստիկանությանը ներկայացնելու ընթացակարգըԿպարզեցվի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին փաստաթղթերը Ոստիկանությանը ներկայացնելու ընթացակարգը
Կադաստր. Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանների 9,4% թանկացումից հետո առքուվաճառքի գործարքները նվազել են 21,6%-ով, իսկ վարձակալության գործարքներն աճել են 15,1% - ովԿադաստր. Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանների 9,4% թանկացումից հետո առքուվաճառքի գործարքները նվազել են 21,6%-ով, իսկ վարձակալության գործարքներն աճել են 15,1% - ով
2023 թվականի 10 ամիսներին Հայաստանում բնակչության բնական աճի ցուցանիշն ավելացել է 1.3 անգամ2023 թվականի 10 ամիսներին Հայաստանում բնակչության բնական աճի ցուցանիշն ավելացել է 1.3 անգամ
Հայաստանի ծառայությունների ոլորտի հասույթը նոյեմբերին հասել է 6.3 մլրդ դոլարիՀայաստանի ծառայությունների ոլորտի հասույթը նոյեմբերին հասել է 6.3 մլրդ դոլարի
Հայաստանում էապես կավելանա ապօրինի շինությունների համար տուգանքների չափըՀայաստանում էապես կավելանա ապօրինի շինությունների համար տուգանքների չափը
ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության էական բարելավումը պոտենցիալ ռիսկեր է պարունակում․ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության էական բարելավումը պոտենցիալ ռիսկեր է պարունակում․"Լույս" հիմնադրամը վերլուծել է 2024 թվականի պետբյուջեն
Հայաստանում ոսկու պետական պահուստի պահպանումը պատվիրակվելու է այլ գերատեսչություններինՀայաստանում ոսկու պետական պահուստի պահպանումը պատվիրակվելու է այլ գերատեսչություններին
Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջենՀայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջեն
Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համարՌազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար
Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. նախատեսվում է հուշագրի ստորագրումՀայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. նախատեսվում է հուշագրի ստորագրում
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամինՄի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Հայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջենՀայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջեն
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համարԼուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Կառավարությունը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ Կառավարությունը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք" դրամաշնորհային համաձայնագրում
"ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի ձգձգումը կապված էր հետազոտությունների հետ, քանի որ ուղղակիորեն վերաբերում էր ազգային անվտանգության հարցին. վարչապետ
Հայաստանի կառավարության նպատակներից մեկը ոսկու արդյունահանման և վերամշակման ողջ շղթայի ձևավորումն է. ՔերոբյանՀայաստանի կառավարության նպատակներից մեկը ոսկու արդյունահանման և վերամշակման ողջ շղթայի ձևավորումն է. Քերոբյան
Բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավարԲանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավար
"Խաղաղության խաչմերուկ" նախագիծը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով, հավաստիացրել է Փաշինյանը
Մոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրներըՄոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրները
Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրումՀայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում
Հայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիաՀայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա
Ֆինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելուՖինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելու
2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար
Առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարարԱռկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարար
Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)
Ազգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները
Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համարԼարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար
Լոռու մարզում նոր անտառ է հիմնվումԼոռու մարզում նոր անտառ է հիմնվում
Արտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներինԱրտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներին
2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին
ՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկըՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկը
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Ֆինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչություններիՖինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչությունների
ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվելԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրենԱրտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն
«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներումTeam-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում
ԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և ՀայաստանումԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և Հայաստանում
Վահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունիՎահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Վենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհովՎենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհով
Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնումՓորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթությանԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեինՀայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածքՖրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը ՀայաստանումՈչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
Մի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ ԹալեբՄի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ Թալեբ
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումովՀայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
08.12.2023
RUB4.410.06
USD403.24-0.19
EUR434.850.15
GBP507.28-0.68
CAD297.070.12
JPY27.920.06
CNY56.31-0.10
CHF460.85-1.11