Արմինֆո. Եվրոպական միությունը (ԵՄ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր են 40 միլիոն եվրո ներդնել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության բաժնի ղեկավար Գոա-Բին Աջեմյանը:
Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկել է ֆինանսական խորհրդատուների եռօրյա ուսուցողական դասընթացը, որը նպատակաուղղված է ՓՄՁ-ներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:
Նրա խոսքերով, փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանումը Հայաստանի հետ համագործակցության առաջնահերթությունն է: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 250 փոքր և միջին ձեռնարկություններ օգտվել են խորհրդատվական ծառայություններից», - ընդգծել է Աջեմյանը:
Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականից, և այդ ժամանակից ի վեր տնտեսության մեջ կատարել է 1.12 մլրդ եվրոյի ներդրում: Մասնավորապես, 161 ծրագիր է իրականացվել ֆինանսների, ենթակառուցվածքների, էներգետիկայի, բիզնեսի ոլորտներում: Ներդրումների 89%-ը բաժին է ընկել մասնավոր հատվածին:
![]() | 7.75 | -0.08 |
![]() | 407.21 | -1.10 |
![]() | 423.54 | -6.21 |
![]() | 492.81 | -3.61 |
![]() | 315.18 | -2.23 |
![]() | 29.86 | -0.05 |
![]() | 60.67 | -0.24 |
![]() | 424.58 | -4.90 |