Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 07.12.2017 թ.- ից մինչև 29.12.2017 թ. հաճախորդները կարող են «Շահավետ» ավանդը ձևակերպել բարձր տոկոսադրույքներով:
Բացի այդ, 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելիս ավանդի ողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման պահին, ինչը հաճախորդներին հնարավորություն կտա տոկոսների գումարն օգտագործել նախապես՝ ցանկացած, այդ թվում նաև ամանորյա կարիքները հոգալու նպատակով:
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ: Մասնավորապես, ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 10.2 %, իսկ ԱՄՆ դոլարով ավանդների համար`մինչև 3%:
Բանկում առկա է նաև ամսական տոկոսների վճարմամբ հետևյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձևակերպման հնարավորությունը. ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 9.45%, ԱՄՆ դոլարով ավանդների համար՝ մինչև 2.99%:
Ցանկացած արժույթով ավանդներ ձևակերպելիս ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես նվեր տրամադրում է VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:
Ակցիայի պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն գործարկել է ավանդատուների համար հատուկ առաջարկ, որը կգործի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը, և որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում է ձևակերպել «Հարմարավետ» և «Պրոգրեսիվ» դրամով ավանդները 5% տոկոսադրույքով: Նույն ժամանակահատվածում, «Աշնանային խնայողական» քարոզարշավի շրջանակներում, դրամով ավանդների համար կիրառվում է ավելի բարձր տոկոսադրույք`մինչև 10%:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի համաձայն, 2017 թ. Հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը ժամկետային ավանդների 87.8 մլրդ.դրամ կամ 183,5 մլն դոլար ծավալով գտնվում է առաջատարների տասնյակում: Դրանց կառուցվածքում գերակշռում են ֆիզիկական անձանց միջոցները`90% կամ 79,1 մլրդ դրամ դրամ (6-րդ տեղ), նախորդ տարվա 91% -ի դիմաց: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները տարեկան կտրվածքով նվազել են 17.8%: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները կազմել են 44.4%, նախորդ տարվա 47.1% փոխարեն:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-