Արմինֆո. Նվազագույն շահութահարկի գծով կուտակված ավելավճարումները հետագայում էլ կարող են ուղղորդվել շահութահարկի գծով ձևավորված հարկային պարտավորությունների մարմանը: Դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Նա հիշեցրել է, որ 2004-2014 թվականներին Հայաստանում գործում էր նվազագույն շահութահարկի վճարման օրենսդրական պահանջ: 2014 թվականի հունվարից հրաժարվելով նման նորմից` պետությունը հարկատուներին հնարավորություն էր տվել ավելավճարումներն ուղղորդել շահութահարկի գծով ձևավորված հարկային պարտավորությունների մարմանը` առանց ժամանակային սահմանափակման:
Սակայն, Հարկային օրենսգիրքը ներդրել էր նոր իրավական նորմ, որը նախատեսում էր ժամանակային սահմանափակում` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Օրենսդրական նախաձեռնության շրջանակում Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է այդ նորմից` դրանով իսկ վ երադառնաշով նախորդ սահմանմանը:
Նշենք, որ կառավարությունը` ի դեմս Ֆինանսների նախարարության, նախաձեռնում է 2016 թվականի սեպտեմբերին ընդունված Հարկային օրենսգրքի ուղղումներ: Նախաձեռնության շրջանակում կվերանայվի 242 նորմատիվային-իրավական ակտ և շուրջ 113 հոդված` ըստ երեք խմբի. դրանցից 33-ում նախատեսվում է իրավական նորմի բովանդակության փոփոխություն, 80-ում` տերմինների փոփոխություն, և տեխնիկական և որոշակիացնող բնույթի այլ փոփոխություններ: Օրենսդրական ուղղումներն ԱԺ դատին կներկյացվեն դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |