Արմինֆո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը նպաստեց Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը և ամրապնդմանը: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Ըստ ՌԴ առևտրի ներկայացուցչի, 2015 թվականն անկումային էր Ռուսաստանի արտաքին առևտրի համար, հասկանալի պատճառներով, ամերիկյան արժույթի կտրուկ աճի և պատժամիջոցների հետևանքով: Անկում արձանագրվեց նաև Հայաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերություններում: Սակայն ներկայումս Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական համագործակցությունն աճում է, արձանագրվել է առաջընթաց, թե արտահանման, և թե ներմուծման առումով:
Այսպես, եթե Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $ 3,9 մլրդ., ապա այս տարվա 10 ամիսներին այն աճել է 127,6%, մինչև $ 4.9 մլրդ: Արտահանումը դեպի Ռուսաստան 2015-ի նույն ժամանակաշրջանում կազմել է $ 989, 7 միլիոն, իսկ 2017 թվականի հունվար-հոկտեմբերին`1,3 միլիարդ դոլար: 2017 թվականի 10 ամիսներին Ռուսաստանից Հայաստան արտահանումը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 239%-ով, 179 մլն դոլարից մինչև 428 մլն դոլար: Ռուսաստանից ներմուծումն աճել է`810 մլն դոլարից մինչև 908,6 մլն.դոլար, ցույց տալով 112% աճ: Հայաստանի Ռուսաստան արտահանման առյուծի բաժինը կազմում են սննդամթերքը և գյուղատնտեսական հումքը`62%: Երկրորդ տեղում է մարգարիտները, թանկարժեք քարերը, մետաղները`11%, երրորդը`տեքստիլը, կոշկեղենը, մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները`9.2%: Դեպի Հայաստան ռուսական ապրանքների արտահանման ծավալներում 2017-ին առաջատարն է հանքային պրոդուկտների մատակարարումը`46.9%, որին հաջորդում են`պարենային ապրանքները, գյուղատնտեսական հումքը - 16,8%, մեքենաները, սարքավորումների և տրանսպորտային միջոցները` 11.9%, մետաղները`9.1 %:
Այսպիսով, ինչպես նշել է Անդրեյ Բաբկոն, ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական ազդեցություն ունեցավ Ռուսաստանի Դաշնության հետ առևտրատնտեսական համագործակցության վրա: «Ակնհայտ է, որ մաքսային տուրքերի վերացումը հայ արտադրողներին թույլ տվեց շատ ավելի հեշտությամբ մտնել ռուսական շուկա, քանի որ այդ փուլում արտահանողին պետք է ունենալ միայն մեկ փաստաթուղթ`ապրանքի ծագման վկայականը», - ասել է ՌԴ առևտրային ներկայացուցիչը: