Արմինֆո. Պոլիմետալ ընկերությունը դարձել է Ռուսաստանի հանքարդյունաբերական և մետաղագործական ընկերությունների բնապահպանական պատասխանատվության վարկանիշի հաղթող, որն ամեն տարի պատրաստվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնությամբ և Ռուսաստանի բնապահպանության նախարարության ՄԱԿԾ/ԳԲՀ նախագգծով: Ընկերությունը վարկանիշում կիսել է առաջին տեղը կանադական ոսկի արդյունահանող «Կինռոս» ընկերության ռուսաստանյան բաժանմունքի հետ: Երրորդ տեղը պահպանել է « ԱԼՌՈՍԱ» ընկերությունը, որն ադամանդի արդյունահանմամբ է զբաղվում Յակուտիայի և Արխանգելսկի մարզերում: 2017 թվականի բնապահպանական վարկանիշում ընդգրկվել էին Ռուսաստանի 33 ամենամեծ հանքարդյունաբերության և մետաղագործության օպերատորները:
Ռուսաստանի հանքարդյունաբերության և մետաղագործության ընկերությունների բնապահպանական պատասխանատվության վարկանիշի արդյունքների շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին, Ռուսատսանում ՄԱԿ-ի ներկայացուցչոթյունում, Բնապահպանության համագումարի նախաշեմին: Վարկանիշի նպատակն է` հանքարդյունաբերության և մետաղագործության ընկերությունների կորպորատիվ պատասխանատվության բարձրացումը և շահագրգիռ կողմերի միջև հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմերի ստեղծումը: Վարկանիշը թույլ է տալիս համադրել հանքարդյունաբերության և մետաղագործության ընկերությունների բնապահպանական պատասխանատվության մակարդակի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության մասին տեղեկությունները, ներառյալ կենսաբազմազանության, ինչպես նաև պատկերացում է տալիս ոլորտի փոփոխությունների մասին:
Նախագծի առաջին փուլում, 2015 թվականին, WWF Ռուսաստանը ոլորտի փորձագետների և բնապահպանական կազմակերպությունների աջակցությամբ մշակվեց վարկանիշի մեթոդաբանությունը, իսկ 2017 թվականի մարտին տեղի ունեցավ թեստավորումը: Պիլոտային վարկանիշի վերլուծության արդյունքում էական փոփոխություններ կատարվեցին մեթոդաբանության հաշվարկման մեջ:
Հիշեցնենք, որ «Պոլիմետալ» ընկերութոյւնն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2015 թվականին, ձեռք բերելով Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկեբեր հանքավայրը: Ընկերությունը շահագործում է նաև Կապանի հարստացման կոմբինատը (Կապանի ԼՀԿ), որը ձեռք է բերել 2016 թվականի ապրիլին:
«Պոլիմետալ»-ն աշխարհի խոշորագույն առաջնային արծաթ արտադրողներից է, հանդիսանում է Ռուսաստանի ոսկիհանքարդյունահանող առաջատար երեք ընկերություններից մեկը: Այն իրականացնում է թանկարժեք մետաղների արդյունահանում, ինչպես նաև երկրաբանական հետազոտություններ Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում: Պոլիմետալն ինքնուրույն իրականացնում է հանքավայրերի շահագործումը, սկսած երկրաբանական ուսումնասիրությունից մինչև շահագործում: Ռազմավարության առանցքային տարրը վերամշակման կենտրոնների ստեղծումն է (hubs), որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ և պատասխանատու օգտագործել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, նպաստել ներդրված կապիտալի եկամտաբերության աճին: 2011-ի նոյեմբերին Պոլիմետալը, առաջինը ռուսական ընկերություններից, պրեմիում ցուցակում անցավ Լոնդոնի ֆոնդային բորսայում (թիքքեր POLY):