
Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի «Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից ՀՀ Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Այդ առնչությամբ Հայաստանում Չեխիայի դեսպանությունը 4,6 մլն դրամ կհատկացնի ` ավելի մաքուր Հայաստանի ստեղծման նպատակով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:
Ինչպես հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության դեսպանության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամանակակից աղբավայրի և աղբի օգտագործման գործարանի ստեղծման շուրջ: Նախագծի իրագործման շրջանակում, ԵՄ եկրներում գործող կանոնակարգին համապատասխան, տվյալ փուլում նախատեսվում է բնակչության շրջանում նախապատրաստական աշխատանքների անցկացում` էկոլոգիական մտածելակերպ և կենսակերպ քարոզելու համար: Նախատեսվում է նաև էկոլոգիական մշակույթի և բնապահպանության քարոզմանը նպատակաուղղված բուկլետների հրատարակում:
RUB | 4.88 | -0.01 |
USD | 376.94 | -0.63 |
EUR | 446.90 | -1.50 |
GBP | 513.28 | -1.69 |
CAD | 276.80 | -1.48 |
JPY | 24.57 | -0.09 |
CNY | 54.57 | -0.14 |
CHF | 489.85 | -1.71 |

