Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017 12:02
Նաիրա Բադալյան

Հայաստանի նախագահը` 2018 թվականի աշխատավարձի մասին. Դրույքաչափերը չեն բարձրանալու, սակայն մարդիկ ավելի շատ են ստանալու

Հայաստանի նախագահը` 2018 թվականի աշխատավարձի մասին. Դրույքաչափերը չեն բարձրանալու, սակայն մարդիկ ավելի շատ են ստանալու

Արմինֆո. Հայաստանում ՀՆԱ աճի տեմպերը 5-6%-ի մակարդակում են, դա վատ ցուցանիշ չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նախօրեին «Արմենիա՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում: Նրա ասելով, Կարեն Կարապետյանի կառավարության առջև դրված է որոշակի խնդիր. հասնել արդյունավետ կառավարման:

 

Անդրադառնակով Կարեն Կարապետյանի գլխավորիած կառավարության գործունենությանը` Սերժ Սարգսյանն ասել է.  «Այո, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չենք դրել, որովհետեւ դրանք պայմանավորված էին ինտեգրացիոն պրոցեսների որոշ խնդիրներով։ Բայց կարծում եմ, որ իրենք իրենց առջեւ են խնդիր դրել, եւ դա 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Կարծում եմ՝ դա էլ վատ ցուցանիշ չէ։ ՀՆԱ հինգ տոկոսանոց աճը մեզ հնարավորություն կտա օգտվել դրա արդյունքներից, դա տեսանելի եւ շոշափելի կլինի»,- նշել  նախագահը։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, թե լավ ապրելու միակ բանաձեւը աշխատելն է։ «Բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է։ Մեր կառավարությունն այս առումով մեծ ջանքեր է գործադրում»,- ասել է նախագահն ու հավելել. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր տնտեսական աճը լինի շոշափելի։ Մենք ավելի շատ պիտի արտադրենք, ավելի շատ աշխատատեղ ստեղծենք»։ Նրա խոսքով, ամենակարեւոր խնդիրներից մեկը բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումն է։ Ընդ որում, պետության ղեկավարը չի համաձայնել այն պնդմանը, թե 2018 թվականին աշխատավարձերը չեն բարձրանալու։ «Դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ են ստանալու։  2017 թվականին նույնպես աշխատավարձերի աճ չէր նախատեսվել, սակայն հոկտեմբերին հանրապետությունում միջին աշխատավարձը 4,8%-ով ավելի բարձր էր, քան 2016 թվականի հոկտեմբերին: Նույնը կլինի 2018 թվին: Այդպիսով, աճ, թեև ոչ մեծ, կլինի: Պարզապես, մենք պետք է ձգտենք  այն բանին, որպեսզի աշխատավարձերի աճը գերազանցի ինֆլյացիան, մենք այսօր այդ շրջանակում ենք՚, - նշել է նա:

 

Հավելելք, որ 2017  թվականի ՀՀ պետբյկյուջեի համաձայն, ՀՆԱ աճը նախատեսված էր 3,2% մակարդակում, սակայն կառավարությունը իր ակնկալիքները բարձրացրել է մինչև 4,2-4,5% աճ: 2018 թվականի բյուջեն  տարեվերջին կանխատեսում է 4,5% տնտեսական աճ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.06.2020
RUB6.920.09
USD483.02-0.89
EUR536.783.12
GBP598.370.84
CAD351.85-0.62
JPY44.89-0.06
CNY67.73-0.34
CHF502.673.33



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000