Արմինֆո.Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական և մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները և գրավչությունները: Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին և գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին:
Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել:
Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները:
ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքէջում՝ մեր երկրի ներդրումային ներուժի և տնտեսության մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով:
![]() | 6.90 | -0.07 |
![]() | 532.78 | -4.58 |
![]() | 633.58 | -4.00 |
![]() | 729.96 | -8.32 |
![]() | 423.04 | -3.00 |
![]() | 48.58 | -0.46 |
![]() | 81.45 | -0.64 |
![]() | 575.17 | -3.45 |
Issue volume |
10 billion |
Volume of T-bills for placement |
200 million |
Volume of submitted competitive applications |
200 million |
Volume of satisfied bids |
200 million |
Yield at cut-off price |
5.8314% |
Maximum yield |
5.8314% |
Мinimum yield |
5.8314% |
Weighted average yield |
5.8314% |
Number of participants |
2 |
The maturity date of T-bills |
03.02.2020 |
СПРОС (Покупка) |
|
USD |
|
Средневзв. Цена |
482,00 |
ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа) |
|
USD |
|
Средневзв. Цена |
- |
СДЕЛКИ |
|
USD |
|
Цена откр. |
482,00 |
Цена закр. |
482,00 |
Мин. Цена |
482,00 |
Макс. Цена |
482,00 |
Ср/взв. Цена |
482,00 |
-0,16 |
|
Кол-во сделок |
1 |
Объем (инвал.) |
200 000 |
0бъем (драм) |
96 400 000 |