
Արմինֆո. «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն լինի: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ծրագրի իրականացման համար բավական ֆինանսական ռեսուրսներ կլինեն», - ասել է նախագահը:
Նրա խոսքերով, նախագծի գնահատված արժեքի գնաճի ուղղությամբ գրեթե երկու անգամ փոփոխությունները պայմանավորված են տարբեր հանգամանքներով: Նախնական գնահատումը, - ասել է նա, հաշվի չի առնել բոլոր երանգները, որոնք ծագել էին ծրագրի իրականացման ընթացքում, քանի որ ծրագիրն իր նմանը չի ունեցել Հայաստանի պատմության մեջ: Կարևոր դեր է նաև խաղացել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի պատճառով Հայաստանն ստիպված էր գնալ պարտքի բեռի բարձրացմանը, որպեսզի պահպանվի սոցիալական կայունությունը: «Ճանապարհի արագ կառուցմանը մենք գերադասեցինք երկրի կայունությունը: Մենք կարող էինք ունենալ լրացուցիչ 150 կմ պատրաստի ճանապարհ, բայց, միևնույն ժամանակ, նաև սոցիալական լարվածությունը երկրում», - ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, պարտադիր են կատարման համար, բայց դրանք ենթակա են ճշգրտման, երկրի հստակ շահերին համապատասխան:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

