
Արմինֆո. Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի մասնակցությամբ բացվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին:
Ինչպես բացման արարողությանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, շինարարական աշխատանքներ գոտում նախատեսվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում, - ասել է նա, ստեղծվել են աշխատանքի անհրաժեշտ նվազագույն պայմանները, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ընդլայնել տարածքը 70 հեկտարով և շահութաբեր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումը: Նախարարը նշել է, որ նախատեսվում է առաջիկա տարիներին ներգրավել 50-70 ընկերությունների, որոնք կկատարեն $ 100-130 մլն-ի ներդրումներ: Արդյունքում, կստեղծվի 1500 աշխատատեղ, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանման մակարդակը կհասնի $ 250 մլն-ի: Նա նաև նշել է, որ արդեն կան ընկերություններ, որոնք ցանկանում են գործել ազատ տնտեսական գոտում, այդ թվում`եվրոպական, ռուսական իրանական, և առաջիկա օրերին դրանցից հինգի հետ կստորագրվի պայմանագիր:
Կարայանը նկատել է, որ «Մեղրի» և «Արաս» (Իրան) երկու ազատ տնտեսական գոտիների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարձրացնել երկու երկրների միջև առևտուրը:
«Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործող ընկերությունները կազատվեն եկամտահարկից, ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից և մաքսատուրքերից: Նրանք վճարում են միայն եկամտահարկ: Ազատ տնտեսական գոտում կներկայացվեն գյուղատնտեսական, վերամշակման, առևտրի, տրանսպորտի, ճանապարհորդական ընկերություններ:
RUB | 4.94 | -0.04 |
USD | 379.03 | 0.39 |
EUR | 449.83 | -1.55 |
GBP | 519.38 | -1.17 |
CAD | 278.02 | -1.75 |
JPY | 24.49 | -0.07 |
CNY | 54.59 | 0.12 |
CHF | 488.76 | -3.81 |

