Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017 18:36
Ալինա Հովհաննիսյան

ՀՎԷԷՀ-ն և Կոնվերս Բանկը համատեղ ծրագիր կիրականացնեն

ՀՎԷԷՀ-ն և Կոնվերս Բանկը համատեղ ծրագիր կիրականացնեն

Արմինֆո. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը   և Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:

Ծրագիրը ներկայացնելու նպատակով Հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցները տեղեկացան ծրագրի մասնակցության հնարավորություններին և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ֆինանսական Վարկանիշի, Կոնվերս բանկի ակտիվները կազմել են 233.4 մլրդ դրամ, որից 64.3%-ը կամ 150.1 մլրդ դրամ կազմել է վարկային պորտֆելը, տարեսկզբից աճելով 39.3%, իսկ ակտիվների աճը կազմել է 34.4%: Բանկի զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսներին կազմել է 2,5 մլրդ դրամ, տարեկան 40,4% աճով:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
05.08.2020
RUB6.660.07
USD485.52-0.14
EUR575.632.84
GBP637.443.22
CAD366.403.37
JPY45.930.10
CNY69.610.03
CHF534.133.06



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000