Արմինֆո. Karas Wines ՓԲԸ-ն (Tierras De Armenia) պահանջում է մյուս գինիներ արտադրողների պիտակների վրա արգելել «կարաս» բառի օգտագործումը: Այս մասին դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սաքի ընդ Սանս» ՓԲԸ հիմնադիր, իտալական Zorah գիննեգործության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը:
Նա պարզաբանել է, որ Karas Wines ՓԲԸ-ն ներկայումս դատի է տվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, որպեսզի գրանցումից հանվեն հայկական գինիների այն բրենդները, որոնց պիտակների վրա օգտագործվում է «կարաս» բառը: Նա հիշեցրել է Karas Wines ՓԲԸ մեղադրանքը, որն ունի հետևյալ տեսքը. «Մյուս արտադրողների պիտակների վրա «Կարաս» բառի օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին»:
Առաջին ատյանի դատարանում նրանք պարտվել են. «Դատավոր առանց մեծ հետաքրքրություն ընդունեց որոշում, որ «կարաս» բառը Zorah Karasi-ի պիտակի վրա զբաղեցնում է հիմնական մասը, և մյուս տեքստերի համեմատ – խիստ է արտահայտված: Իմ արդարության նկատմամբ նույնիսկ չնչին կասկածների դեպքում երբեք չէի դիմի դատարան, - ասել է Զ.Ղարիբյանը լրագրողներին, ցուցադրելով իր Zorah Karasi գինին:
Փորձագետը նշել է, որ այդ հարցը կարող էր լուծել Հայաստանից դուրս, սակայն չի դիմել միջազգային դատարաններին, որպեսզի միջազգային ասպարեզում չփչացնի Հայաստանի վարկանիշը: «Հակառակ դեպքում մենք կստանանք երկրի այնպիսի իմիջ, որը լուրջ չի վերաբերվում իր մշակույթին, բայց չէ որ մենք հազարավոր տարիներ գինու արտադրության տեխնոլոգիաներում օգտագործում ենք կարասը», - ընդգծել է նա:
Աշխարհում գինու հարցի շուրջ տեղի է ունենում մարքեթինգային լուրջ պատերազմ, և նման պայմաններում Հայաստանը չի կարող աբսուրդ պատերազմ վարել երկրի ներսում: Փոխանակ խնդիրը լուիծի կլոր սեղանի շուրջ, մենք այն տեղափոխում ենք իրավական դաշտ, ասել է Զ.Ղարիբյանը: Մասնավորապես, նա ավելացրել է, որ հաջորդ ատյանի դատարանում լսումները հետաձգվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջնորդությամբ: «Կառավարությունը մտահոգված է այս խնդրով և հուսով եմ, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն առկա հակամարտությունը լուծելու համար», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ 2011 թվականին, Արեմի-1 քարանձավում կատարված հնագիտական պեղումների ընթացքում գտնվել են աշխարհի ամենահին գինետան փլատակները, որի տարիքը թվագրվում է մոտ 6000 տարի, որտեղ հայտնաբերվել են նաև «կարասներ», որոնք օգտագործվել են գինու արտադրման և պահպանման համար: Մինչդեռ, 2012 թվականին Bloomberg Businessweekly ամերիկյան հրատարակությունը Zorah Karasi գինին ընդգրկել է աշխարհի լավագույն գինիների տասնյակում: