Արմինֆո.Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ մեկնած Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա գլխավորած` ՀՀ կառավարության պատվիրակության անդամների հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայր Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարեւորագույն հիմքերից մեկը եւ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը տնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
![]() | 6.71 | -0.01 |
![]() | 405.78 | -0.50 |
![]() | 415.48 | -0.02 |
![]() | 490.75 | -1.13 |
![]() | 315.19 | -0.78 |
![]() | 30.06 | -0.06 |
![]() | 60.02 | -0.09 |
![]() | 427.59 | 1.36 |